Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հերմինե Նաղդալյանի «անակնկալը» Քրիստիան Վիգենինին

Հերմինե Նաղդալյանի «անակնկալը» Քրիստիան Վիգենինին
30.09.2017 | 16:34

Սեպտեմբերի 29-ին ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը և ՀՀ ԱԺ ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Ազգային ժողովում հանդիպել են Արցախի Հանրապետության Թալիշ գյուղի բնակիչների հետ: Հանդիպմանը մանրամասներ են ներկայացվել 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցիների՝ Թալիշում կատարած ոճրագործությունների վերաբերյալ: Թալիշցի Արթուր Նազունցը Քրիստիան Վիգենինին տեղեկացրել է 2016-ի քառօրյա պատերազմում իր կնոջ ծնողների ընտանիքի՝ Վալերի, Մարուսյա և Ռազմելա Խալափյանների անմարդկային սպանության մասին:


Ներկայացնելով իրավիճակը՝ Թալիշի բնակիչներից Բորիս Մեջլումյանը նշել է, որ դեռևս 1992-ին բռնի ուժով տեղահանված գյուղն ազատագրվել է 1994-ի ապրիլի 14-ին, իսկ 2016-ին թալիշցիները երկրորդ անգամ են ստիպված եղել թողնել գյուղը: Թալիշն ունի մոտ 580 բնակիչ, և Բորիս Մեջլումյանի խոսքով՝ նրանց մարտունակ ոգին անկոտրում է: «Գյուղը չենք կորցնելու»,- հավաստիացրել է նա՝ նշելով, որ թալիշցիներն անհամբեր սպասում են հայրենի գյուղ վերադառնալուն: Ներկաները բարձրացրել են նաև խաղաղ բնակչության անվտանգության երաշխիքների հարցը:
ԵԱՀԿ ԽՎ-ի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչն ասել է. «Միշտ էլ շատ դժվար է հանդիպել այն մարդկանց հետ, ովքեր տուժել են պատերազմական բռնության հետևանքով: Իմ առաքելություններից մեկն էլ այդ մարդկանց հետ հանդիպելն է և տեղեկանալը, թե ինչ է իրականում կատարվում:
Տարածաշրջանում ես տարբեր մարդկանց հետ եմ հանդիպումներ ունեցել: 21-րդ դարում մենք պետք է ամեն ինչ անենք, որ պատերազմներ չլինեն, մարդիկ խաղաղ ապրելու հնարավորություն ունենան: Ես հուսով եմ, որ մենք՝ իբրև պատգամավորներ, ժողովրդի ներկայացուցիչներ, պետք է մեր դերակատարումն ունենանք, որ ժողովուրդը կարողանա խաղաղ ապրել»: Քրիստիան Վիգենինի խոսքով՝ իր առաքելության նպատակն է նպաստել տարածաշրջանի երկրների միջև երկխոսության կայացմանը, խաղաղության հաստատմանն ու պահպանմանը:


Հերմինե Նաղդալյանը կարևորել է Քրիստիան Վիգենինի հանդիպումը ԱՀ Թալիշ գյուղի բնակիչների հետ: Նա նշել է, որ 2017-ի հոկտեմբերի 2-6-ին Անդորրայում կայանալիք ԵԱՀԿ աշնանային նստաշրջանի ժամանակ Միջազգային և քաղաքական հարցերի հանձնաժողովում Քրիստիան Վիգենինը ներկայացնելու է Հայաստան այցի արդյունքները:

Դիտվել է՝ 4715

Մեկնաբանություններ