Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հերմինե Նաղդալյան. Շատ կարևոր է օնլայն հարթակներում ատելության խոսքի դեմ պայքարելն ու կանխելը

Հերմինե Նաղդալյան. Շատ կարևոր է օնլայն հարթակներում ատելության խոսքի դեմ պայքարելն ու կանխելը
04.10.2017 | 12:51

Անդորայում այսօր աշխատանքներն է սկսել ԵԱՀԿ ԽՎ հերթական նստաշրջանը, որին մասնակցում է ԱԺ պատվիրակությունը` Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Պատվիրակության ղեկավարը հերթագրվել է կիբեռանվտանգության խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ ելույթ ունենալու, բայց ժամանակի սղության պատճառով ելույթը փոխանցվել է քարտուղարությանը: Ելույթում Հերմինե Նաղդալյանը նշել էր, որ Հայաստանը զարգացնում է որոշակի քաղաքականություն և կարողություններ կիբեռանվտանգության ոլորտում և բարձրացնում է հասարակության իրազեկությունը կիբեռհանցագործությունների ռիսկի և բացասական ազդեցության ոլորտում: «Գոյություն ունեն կիբեռհանցագործությունների տարբեր տեսակներ, ինչպիսիք են էլեկտրոնային կայքերի ծառայության մերժումը, գողությունը, շորթումը, մանիպուլյացիան և վնասումը: Ծառայության մերժում առաջացնող բաշխված հասցեներից (DDoS) հաքերային հարձակումները մտահոգության առիթ դարձան գլոբալ կիբեռանվտանգության ոլորտում: Վերջերս, Հայաստանը նույնպես հաճախակիորեն ենթարկվել է նման հարձակումների: Այդպիսի ինտենսիվ հաքերային հարձակումները ունակ են շարքից հանելու մեծ կենտրոններ, ներառյալ փոքր երկրի մի ամբողջ համացանց: Հայաստանի պետական և լրատվամիջոցների կայքերը բազմիցս հարձակման են ենթարկվել հաքերների կողմից, որոնք ներկայացել են որպես ադրբեջանական օբյեկտներ: Հաշվի առնելով ներկայիս մարտահրավերներն ու Հարավային Կովկասում անվտանգության մթնոլորտը, ակնհայտ է, որ Հայաստանի և այլ անդամ երկրների դեմ ուղված կիբեռվտանգները պետք է չեզոքացվեն, ինչը հնարավոր է ուժեղ կիբեռանվտանգության համակարգ ստեղծելու դեպքում:


Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի մյուս կարևոր կողմը օնլայն հարթակներում ատելության խոսքի դեմ պայքարելն և այն կանխելն է: Այս ոլորտի կարգավորումը կարող է ներառել համացանցում անօրինական բովանդակության մշտական մոնիթորինգ և հայտնաբերում, արդյունավետ դրական շարադրանքի ներկայացում ընդդեմ ատելության խոսքի: Թույլ տվեք նշել Եվրոպայի Խորհրդի առաջին միջազգային փաստաթղթերից մեկը՝ կիբեռհանցագործությունների դեմ ուղված կոնվենցիան, որ կարևոր արձանագրություն էր պարունակում առցանց անհանդուրժողականության շուրջ և քրեականացնում էր ցեղասպանության հրահրման և բռնություն հրահրման գործողությունները:
Մենք հատուկ կարևորություն ենք ընձեռում համապատասխան հաստատությունների և կազմակերպությունների հետ համագործակցմանը: Ներկայումս, Հայաստանը ITU-IMPACT նախաձեռնության անդամ է և օգտվում է կիբեռանվտանգության համապատասխան ծառայություններից:


Մենք աջակցում ենք ԵԱՀԿ-ի վստահեցման կառուցման միջոցով կիբեռանվտանգություն համակարգի ամրապնդման կարևոր նախաձեռնությանը:
Վերջին տարիներին ԵԱՀԿ-ի աջակցությամբ Հայաստանում կիբեռանվտանգության ու կիբեռհանցագործությունների թեմայով միջազգային գիտաժողովներ և սեմինարներ են կազմակերպվել: Այս հարցում ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակը շատ կարևոր դեր է խաղացել: Ցավոք, ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակը փակվել է բոլորին հայտնի մի շարք ծրագրված գործողությունների պատճառով. խոսքը Ադրբեջանի ջանքերի մասին է: Այսպիսով, ԵԱՀԿ-ի հետ առնչման բացթողում կա նաև կիբեռանվտանգության ոլորտում: Հայաստանը ակնկալում է շարունակական համագործակցություն ԵԱՀԿ անդամ երկրների և գործադիր կառույցների հետ կիբեռանվտանգության ոլորտում հնարավորությունների և վստահության կառուցման միջոցով:


Եվ վերջապես, պետք է շեշտվի, որ կիբեռանվտանգությունը չպետք է օգտագործվի խոչընդոտելու մարդու իրավունքների իրականացումը, ինչպիսին է տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքը: Կիբեռանվտանգության խնդրին անդրադառնալիս հիմնարար ազատությունները պետք է ամբողջովին պահպանվեն»` գրել է ԵԱՀԿ ԽՎ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:

Դիտվել է՝ 5352

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ