Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հերմինե Նաղդալյան. Փոխադարձ մեղադրանքների փոխարեն եկեք ձեռնարկենք կոնկրետ բնապահպանական ծրագրեր

Հերմինե Նաղդալյան. Փոխադարձ մեղադրանքների փոխարեն եկեք ձեռնարկենք կոնկրետ բնապահպանական ծրագրեր
05.10.2017 | 01:19

Անդորրայում շարունակվում է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանը: Այսօր քննարկման գլխավոր հարցը եղել է բնապահպանական անվտանգության ապահովումը: ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը իր ելույթում նշել է, որ Հայաստանում նկատելի առաջընթաց կա` հատկապես «Օրհաս» կենտրոնների լայն ցանցի և ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի հետ համագործակցելով: Նա շեշտել է, որ ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի փակումը զրկեց հետագա համագործակցության իրավունքից` նշելով, որ նրանք օգնեցին մեզ մեծացնել կանաչ աճի ցուցանիշների դերը տնտեսական որոշումներ կայացնելիս և բարձրացնել տեղական համայքների իրազեկությունը տվյալ հարցում: Հայաստանում կան «Օրհասի» 15 կենտրոններ, որը ԵԱՀԿ տարածաշրջանի ամենամեծ ցանցն է: ՙԲնական աղետները սահմաններ և ռազմական գործողությունների գոտիներ չեն ճանաչում և անհրաժեշտ է, որ անդամ երկրները և այլ հետաքրքրված մասնակիցները զարգացնեն տարածքային և անդրսահմանային համագործակցություն` հաղթահարելու աղետներն ու նրանց հետևանքները: Գլոբալ կլիմայական փոփոխության պատճառով ավելացել են հրդեհները: Այս տարի մեծ հրդեհներ եղել են ոչ միայն Արևմտյան Եվրոպայում (Պորտուգալիա, Հունաստան), այլև մեր տարածաշրջանում (Խոսրովի արգելոց, Արտավանի անտառտնտեսություն, Բորժոմի ազգային պարկ):


ԵԱՀԿ-ը որպես անվտանգության կազմակերպություն կարող է կարևոր դեր խաղալ կոնֆլիկտային տարածքներում բնապահպանական և կլիմայական փոփոխության խնդիրների լուծման գործում: Այս հարցում կարևոր է, որ ԵԱՀԿ-ն օգտագործի իր վստահության կառուցման միջոցների ներուժը: Փոխադարձ մեղադրանքների փոխարեն եկեք ձեռնարկենք կոնկրետ բնապահպանական ծրագրեր, որոնք կարող են ծառայել մարդկանց շփման և վստահության կառուցման միջոց:


Հայաստանը հանդիսանում է կլիմայական փոփոխությունների միջազգային գործընթացների կարևորագույն մասնակից: Հայաստանը ստորագրել է ոչ միայն փարիզյան համաձայնագիրը, այլև Կանաչ կլիմայական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագիրը, որ եվրասիական տարածաշրջանում առաջինն է։ Հայաստանը նաև EITI-ի անդամ է, ինչը կարևոր քայլ է բնապահպանական լավ ղեկավարում խթանելու և քաղաքացիական հասարակության հետ համագործակցմամբ բնապահպանական ռիսկերը նվազեցնելու համար:
Թույլ տվեք կրկին ընդգծել հիմնական գաղափարները. կարևոր է ուշադրություն դարձնել մարդկանց` ճնշումներից և միակողմանի հարկադիր միջոցներից զատ զարգացման իրավունքի խթանմանը: Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ-ի ներառական տնտեսական մասնակցությանն ու կայուն զարգացմանը ուղղված գործողությունները ամբողջ ԵԱՀԿ տարածաշրջանում և հատկապես կոնֆլիկտային գոտիներում»` ասել է Հերմինե Նաղդալյանը:

Դիտվել է՝ 3973

Մեկնաբանություններ