Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Մշակութային ոլորտում բեկում եղել է»

«Մշակութային ոլորտում  բեկում եղել է»
06.10.2017 | 01:25

«Իրատեսը» նախորդ համարում գրել էր, որ Բաղրամյան 26-ը դժգոհություններ ունի մշակույթի նախարարի աշխատանքից:
«Մեր տեղեկություններով, իշխանության վերին օղակներում որոշել են, որ 2018-ին Արմեն Ամիրյանը հրաժեշտ կտա պաշտոնին. նոր նախարարի փնտրտուք է սկսվել»,- ասված էր հրապարակման մեջ: ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆԻՆ այս առնչությամբ մի քանի հարց ուղղեցինք:

-Բաղրամյան 26-ը Ձեր հրաժարականն է նախապատրաստում, տեղյա՞կ եք այդ խոսակցություններին:
-Բամբասանքներին ու բանսարկություններին չեմ պատասխանում:
-Այս մեկ տարվա Ձեր աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում:
-Դուք պետք է գնահատեք իմ աշխատանքը:
-Մշակութային քաղաքականության մեջ բեկում եղա՞վ:
-Այո:
-Մի քանի օրինակ կնշե՞ք:
-«Մշակութային կանգառ» աննախադեպ ծրագիրը, որի շրջանակում 426 միջոցառում անցկացվեց ողջ Հայաստանով, օպերային թատրոնի ֆինանսատնտեսական և ստեղծագործական աննախադեպ աճը և մեր ՊՈԱԿ-ների լավ ցուցանիշները: Ընդհանուր առմամբ, 24 տոկոս աճ ենք արձանագրել:
-Սակայն հեռու չեք եղել նաև սկանդալներից: Նախ` ցուցահանդեսի, հետո համերգի արգելում:
-Երբ փորձում ես ոլորտն առողջացնել, բնական է, լինում են նաև որոշակի հակազդեցություններ: Ամեն բան միտված է ոլորտի առողջացմանը և գործերի կանոնակարգմանը:
-Այդուհանդերձ, ղեկավարությունը Ձեր աշխատանքից գո՞հ է:
-Հարցրեք նրանց:
-Ինչպիսի՞ն է Ձեր տպավորությունը:
-Ես ասում եմ այն, ինչ մենք արել ենք: Մենք կարողացել ենք ապահովել ֆինանսական և ստեղծագործական եկամուտների բարձր տեմպ, մշակութային միջոցառումների աննախադեպ աճ, ստեղծագործական մասով էլ` շատ մեծ հաջողություններ:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5461

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ