Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ասում են...

Ասում են...
06.10.2017 | 01:43

...թե ԵԱՏՄ-ից դուրս գալու խորհրդարանական քննարկումների ժամանակ Արմեն Աշոտյանի «կեսկատակ» հնչեցրած մտքերը («եթե տնտեսությունից դժգոհ եք, այդ դեպքում ինչու՞ չեք պահանջում կառավարության հրաժարականը») այնքան էլ կատակախառն չեն հնչել, և կատակի մյուս «կեսը» բավական հեռուն գնացող ակնարկների կասկադ է պարունակել:

Բանն այն է, որ «Ելքը» կառավարության նկատմամբ միանշանակ վերաբերմունք չունի: Ավելին, ասում են, որ Մոսկվայում պերմանենտ հանդիպումներ է ունենում կառավարության «գորշ կարդինալների» ու նրանց մերձ մարդկանց հետ, քննարկում ապագա քայլերի, «պայքարի» հեռանկարները:

Դիտվել է՝ 16988

Մեկնաբանություններ