USD483.75
EUR568.65
RUB8.21
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Տեխնոլոգիական նորարարությունները ներկայացվեցին ԴիջիԹեքում

Տեխնոլոգիական նորարարությունները ներկայացվեցին ԴիջիԹեքում
06.10.2017 | 07:47

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվեց ԴիջիԹեք-2017 միջազգային ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Ներկայացված էին հայկական տեխնոլոգիական և բազմաթիվ այլ, այդ թվում՝ նորաստեղծ ընկերությունների արտադրանքն ու ծառայությունները, ինչպես նաև դպրոցականների նորարարական գաղափարներն ու տեխնոլոգիական լուծումները, շուկայի զարգացման միտումներն ու նորարարությունները:


Ցուցահանդեսին այս տարի մասնակցող 150 ընկերությունների շարքում, տեղական հեղինակավոր ընկերություններից բացի, մասնակցում էին նաև ոլորտի առաջատար ընկերություններ աշխարհի տարբեր երկրներից՝ Ճապոնիայից, Չինաստանից, Հնդկաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Միացյալ Թագավորությունից, ՌԴ-ից, Շվեդիայից, Ավստրիայից, Գերմանիայից, Հունաստանից, Լատվիայից, Լիտվայից և այլն:
Joomag-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գծով ռեգիոնալ տնօրեն Տիգրան Բադալյանը նկատում է, որ ԴիջիԹեքն արդյունավետ հարթակ է ՏՏ ոլորտի և բիզնեսի այլ ճյուղերի ուղիղ երկխոսության համար. «Եթե նման երկխոսությունը կրի շարունակական և երկարատև բնույթ, մենք կկարողանանք ինովացիաները հեշտությամբ ադապտացնել և հասնել մեծ հաջողությունների ու առաջխաղացման ընդհանուր տնտեսության մեջ»։
Zangi ընկերության հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը կարծում է, որ ԴիջիԹեքն իրական միջոցառում է, բիզնես հաջողությունների պատմությունների հարթակ. «Այստեղ ներկայացված գրեթե բոլոր ընկերությունները հաջողված կազմակերպություններ են. մեկը՝ տեղական, մյուսը՝ գլոբալ շուկայում։ Եվ դա մարդկանց գրավում է, մարդիկ ցանկանում են տեսնել, թե դեպի ուր ենք գնում։ ԴիջիԹեքը մի շատ լավ առաքելություն ունի՝ ցույց է տալիս, որ Հայաստանում հույս կա, և երկիրը երկիր է։ Այստեղ կարելի է ստեղծել, ունենալ հաջողություն, կատարել մասշտաբային աշխատանք»։


Հայաստանում «Էրիքսոնի» գրասենյակի ղեկավար Յարոսլավ Նիցակը նկատում է, որ տեխնոլոգիական հասարակության զարգացմանն ուղղված լուծումները չեն կարող մեկուսացման մեջ ստեղծվել. «Դրանք պահանջում են բաց երկխոսություն և գաղափարների փոխանակում, և ԴիջիԹեքը մեծ հարթակ է նման փոխգործակցության համար: Սա յուրօրինակ տարածք է, որը մի քանի օրվա ընթացքում միավորում է ամբողջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներին՝ թե՛ մասնակիցներին, թե՛ այցելուներին, ներկայացնում է Հայաստանում տեխնոլոգիական զարգացման և թվային միտումների ներկա վիճակը»:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2606

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ