Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Եվ նրանք առավել ևս աղաղակում էին ու ասում. «Խա՛չը հանիր դրան»

Եվ նրանք առավել ևս աղաղակում էին ու ասում. «Խա՛չը հանիր դրան»
06.10.2017 | 00:06

Երբ ժողովուրդը վերածվում է ամբոխի, հիմք է դրվում անազնիվ դատաստանի:
Պատահական չէ, որ ԱՄՆ-ի ԿՀՎ-ի ղեկավարն ասել է. «Ցանկացած երկիր ոչնչացնելու համար պետք է նրան կտրել հոգևորից և կառավարումը տալ ամբոխին: Երբ ամբոխն է կառավարում երկիրը, այն շատ արագ վերածվում է անարխիայի, իսկ քաոսի և անարխիայի մեջ հայտնված ժողովուրդը հիմք է դնում իր իսկ կործանմանը»:


Վերադառնալով Քրիստոսի ժամանակները՝ մենք նկատում ենք ուրացող, քաոսի վերածված մի ամբոխ, որը մոռացած այն բարերարությունները, որ իր համար Հիսուսն էր կատարել, բղավում էր, որ խաչեն Բարերար Աստծուն:
Նրանք, ովքեր իրենց զգեստներն էին փռում Հիսուսի առջև՝ բարձրաձայնելով. «Օվսաննա», շատ կարճ ժամանակ հետո գոռում են. «Խա՛չը հանիր դրան, խա՛չը հանիր»: Այն ժամանակներից մինչև այսօր ոչինչ չի փոխվել: Ոչինչ չի փոխվել այն օրերից. այսօր էլ այն մարդիկ, ովքեր գովերգում են մեզ, հաջորդ պահին կարող են մեզ խաչել: Պետք է չափազանց զգուշավոր գտնվել գովերգող մարդկանց հանդեպ, առավել ևս՝ չհրապուրվել մարդկային սին գովեստներով: Պողոս առաքյալն ասում է. «Ինչ էլ անեք, ասեք, որ Աստծո անպիտան ծառաներն ենք, այն ինչ պիտի անեինք, այն ենք անում», սրանով փորձելով մարդուն հեռու պահել հպարտության մահացու մեղքից: Յուրաքանչյուր քրիստոնյայի պարտքն է բարին ու բարիք արարել և երբեք չտարվել մարդկանց գովեստներով: Աստվածաշունչը, սուրբ հայրերը մեզ ուսուցանում են, որ մարդու մեջ Աստծուն տեսնելո՛վ պետք է կատարել ողորմություն և ո՛չ թե ըստ նրա արժանիքների կամ նրանից մեր ակնկալիքների, որովհետև մարդը իր տեսակի մեջ ապերախտ է:


Մեր ընկերը, մեր բարեկամը և նա, ում առավել շատ ենք վստահում, գուցե մի օր խաչը հանեն մեզ. մենք Քրիստոսից առավել չենք: Ինչպես ապերախտ ժողովուրդը, որին Տերը բժշկել ու կերակրել էր, խաչին գամեց, և Հուդան, որ Քրիստոսի հետ սեղան էր նստում, հաց կիսում, և ումից հավիտենական կյանքի խոսքեր էր լսում, ընդամենը մի քանի գրոշի համար մատնեց Նրան. մենք ևս այս նյութապաշտ, փորապաշտ ու փողապաշտ աշխարհում պետք է պատրաստ լինենք նման տգեղ, սիրտ խոցող երևույթների:
Պատմությունը արդեն ապացուցել է, որ ոչ մի դավաճան անպատիժ չի մնում այս աշխարհում: Հուդայի օրինակը արդեն իսկ դրա վկայությունն է: Հիշե՛նք, որ Քրիստոսը խաչի վրա աղոթեց իրեն խաչողների համար, և եթե մենք չնմանվենք Տիրոջը, ապա, մեղմ ասած, անազնիվ կգտնվենք Տիրոջ հանդեպ:


Քրիստոսի ապրած ողջ կյանքը օրինակ է ողջ մարդկության համար: Աստվածատես Հովհաննես առաքյալն այսպես է ասում. «Սիրելինե՛ր, եթե Աստված այսպե՛ս սիրեց մեզ, ապա մենք ևս պարտավոր ենք սիրել միմյանց: Եթե միմյանց սիրենք, Աստված բնակվում է մեր մեջ. և նրա սերը մեր մեջ կատարյալ է: Սրանո՛վ գիտենք, թե մենք նրա մեջ ենք բնակված, և նա էլ՝ մեր մեջ. այն, որ նա իր Հոգուց տվեց մեզ: Եվ մենք տեսանք ու վկայում ենք, որ Հայրն ուղարկեց իր Որդուն՝ աշխարհի Փրկիչ լինելու»:
Աստծո Սերը անպատմելի մի երևույթ է, որ բառերն անզոր են պատմելու, աշխարհի գրերն ի զորու չեն շարադրելու, այդ սիրո մեջ կհալվեն բոլոր արարածները, անգամ լեռները կխոնարհվեն:


Այսօրվա մարդու մեջ բացակայում է հենց այդ սերը՝ աստվածայինը, անարատը, սուրբը, մաքուրը:
Սերը, երջանկությունը, խաղաղությունը դրամով չես գնի, այն հոգևոր ոլորտում է՝ Աստծուց բխած: Աստվածային այդ սրբությունները նյութականացնելու պարագայում մարդ հայտնվում է դժբախտության սեմին: «Առանց Աստծո դրախտ չես ստեղծի» հայտնի արտահայտությունը առավել արդիական է այսօր:
Միայն աստվածճանաչողությամբ և աստվածսիրությամբ մարդ կարող է գտնել սեր, խաղաղություն, երջանկություն: Ժողովրդական իմաստությունն ասում է. «Ով ինչ անի, իրեն կանի»: Ինչպես գրեթե բոլոր ժողովրդական ասույթները, այս մեկը ևս սնվել է Սուրբ գրքի իմաստությունից. «Մարդկանց արեք այն, ինչ կուզեք, որ ձեզ անեն»: Սա պարզապես իմաստուն խորհուրդ չէ, այլ ազդարարություն. Աստված է, որ հատուցում է յուրաքանչյուրին ըստ արժանվույն:


Վերադառնալով ԱՄՆ-ի ԿՀՎ-ի ղեկավարի խոսքերին, փաստենք, որ նրանք սատանային ականջալուր ջանք չեն խնայում մարդուն հեռացնելու Քրիստոսից, մարդուն զրկելու խաղաղությունից, հավատից, հույսից, սիրուց, երջանկությունից: Պատահական չէ, որ Հայաստանի մասին Հիլարի Քլինթոնն ասել է. «Շատ վտանգավոր է, որ Հայաստանում եկեղեցին ու պետությունը միասնական են»:
Այսօր հակաքրիստոսները զանազան միջոցներով՝ հեռուստատեսություն, ԶԼՄ, համացանց, և այլ մեթոդներ կիրառելով տարածում են այլանդակություններ, մարդկանց գիտակցության մեջ այն որպես նորմալ երևույթ ներդնելով: Շատ պետությունների ղեկավարների դարձնելով իրենց խամաճիկներ՝ նրանց միջոցով ընդունել են տալիս աստվածանարգ օրենքներ՝ սեռական փոքրամասնության իրավունք, կրոնական փոքրամասնության իրավունք, մարդու իրավունքներ կեղծ կարգախոսներով, երկրները թաղում են դժոխածին այլանդակությունների մեջ, իսկ ովքեր չեն ընդունում, ենթարկվում են պատժամիջոցների՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական: Մտացածին ու սին կարգախոսներով մարդուն քիչ-քիչ կտրում են հոգևորից, որ իրագործեն իրենց հրեշավոր ու մարդակործան ծրագիրը՝ մարդկանց համարակալումը, ինչպես կոլխոզի անասունների, ապա չիպավորումը, որի միջոցով փորձ է արվում տնօրինել մարդու ողջ կյանքն ու գործունեությունը: Պատահական չէ, որ վերջերս ԱՄՆ-ի Կոնգրեսը հորդորում էր Պենտագոնին միջոցներ ձեռնարկել չիպավորելու Հյուսիսային Կորեայի ղեկավարին:
Անշուշտ, դրա հետևում սատանան է կանգնած, որի մասին Հովհաննեսի հայտնության մեջ նախազգուշացում կա, որ ովքեր ընդունեն գազանի դրոշմը, Աստծո ցասման բաժակից պետք է ըմպեն:

Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 1170

Մեկնաբանություններ