«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Լա՞վ կլինի, որ վաղն էլ մխչյանցի-երևանցի տարանջատումը հնչեցվի

Լա՞վ կլինի, որ վաղն էլ մխչյանցի-երևանցի տարանջատումը հնչեցվի
10.10.2017 | 00:10

Ղարաբաղցի-հայաստանցի տարանջատումը հազիվ էր քաղաքական դաշտից փոքր-ինչ հեռացել, երբ ոմանք, սեփական նկրտումները բավարարելու նպատակով, արհեստական սահմանազատումը նորից են խորացնում: Մեր տեղեկություններով, այդ ամենի թիկունքում կանգնած է նախկին վարչապետ, մխչյանցի Հովիկ Աբրահամյանը, որն իր ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցներին և «հավատարիմներին» (թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական դաշտում) հրահանգել է հասարակության շրջանում կրկին թարմացնել ղարաբաղցի-հայաստանցի գոյություն չունեցող տարանջատվածության հիմար հորինվածքը: Ժողովրդական բանահյուսության բամբասանքի ժանրի սիրահարներին ուզում ենք ընդամենը ասել՝ ա՛յ թշվառ-թերուսներ, ի՞նչ է նշանակում հայաստանցի և ո՛չ հայաստանցի: Կա մեկ հասկացություն՝ հա՛յ... Ինչպես Խորենացին կասեր՝ ողբամ զձեզ... Իրոք ողբալի է, որ մինչ օրս նման պրիմիտիվ ճշմարտությունն էլ չեք ընկալել:


Թերևս, միայն զարմանալ կարելի է, որ մեր ընդդիմադիրներից ոմանք գործող վարչապետին նամակ են գրում և... մինչ բուն ասելիքը չգիտես ում համար «փաստում» նրա ղարաբաղյան արմատները, սակայն շատ կոպիտ ու անհասկանալի «կծող» երանգով: Իհարկե, կարելի է խնդիրները վերհանել, քննադատել և պահանջել առաջադրված հարցերի պատասխանները, բայց այդ ամենն ի՞նչ կապ ունի ղարաբաղցի կամ հայաստանցի լինելու հետ: Երբ որոշ «ընդդիմադիր» նամակագիրներ «Հաղթանակ» զբոսայգու բարձունքում սփռված դղյակներից միայն մեկն են տեսնում, որը դեռ անավարտ շինություն է, իսկ շքեղ ապարանքների մասին լռում են, «ընդդիմադիրի» անկողմնակալությունն առնվազն կասկածի տակ է դրվում: Հարգելի «անաչառ» նամակագիրներ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դղյակի մասին ինչու՞ հարցում չեք անում նույն շեշտադրումներով, թե՞ արդեն գիտեք, որ Աբրահամյանի մանկության կապույտ երազանքն է եղել Մոնումենտում դղյակ-ամրոց ունենալը, այն էլ՝ ԱԺ շենքի նմանությամբ:


Ի դեպ, այս շեշտադրումներով կարող եք ներկա ու նախկին բազմաթիվ պաշտոնյաների մի-մի նամակ-հարցում ուղարկել, միայն թե, ի սեր Աստծո, հանգիստ թողեք ծննդավայրերը: Այլապես վաղը, մյուս օրը ոչ միայն հայաստանցի-ղարաբաղցի տարանջատումը կխորանա, այլև, զորօրինակ, մխչյանցի-երևանցի...


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4126

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ