Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կարեն Կարապետյան. ԱՄՆ-ը Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է

Կարեն Կարապետյան. ԱՄՆ-ը Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է
12.10.2017 | 23:56

Վերջին 25 տարում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը մեծ օժանդակություն է ցուցաբերել Հայաստանին՝ օգնելով շուկայական տնտեսության, ժողովրդավարության կայացմանը, ԱՄՆ ՄԶԳ` Հայաստանի ժողովրդի հետ գործընկերության 25-ամյա հոբելյանը նշանավորող տոնական միջոցառման շրջանակում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։


«Դրանք նաև նախագծեր էին՝ ուղղված երկրաշարժի հետևանքների վերացմանն ու հումանիտար էին իրենց բնույթով։ 90-ակաների վերջին մենք զարկ տվեցինք համագործակցության նոր ձևաչափի։ Շեշտադրումները դրեցինք շուկայական տնտեսության, մասնավոր հատվածի ամրապնդման, մակրոտնտեսական բարեփոխումների վրա՝ խթանելով ներդրումային միջավայրը և հիմքեր դնելով կայուն զարգացման համար»,- նշեց վարչապետը։ Կարեն Կարապետյանն ասաց, որ ամերիկացի գործընկերների հետ աշխատանք է տարվում տնտեսական աճի, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, սոցիալական և կրթական ուղղվածություն ունեցող բազմաթիվ ծրագրերի ուղղությամբ։
«ԱՄՆ-ը Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է։ Մենք համագործակցել ենք բազմաթիվ ոլորտներում, բայց վստահ եմ, որ ունենք համագործակցության էլ ավելի մեծ պոտենցիալ, որը պետք է զարգացնենք և իրականացնեք։ Մենք նախաձեռնել ենք բարեփոխումներ մեր երկրի բոլոր հատվածներում՝ ապահովելու կայուն երկարաժամկետ աճ երկրի համար և Հայաստանը փոփոխվող աշխարհում մրցունակ դարձնելու համար։ Մեզ անհրաժեշտ է արդյունաբերական կրկնակի աճ բոլոր ոլորտներում, ինչպես նաև մտածելակերպի և գործելակերպի փոփոխություն»,- հավելեց նա։

Դիտվել է՝ 609

Մեկնաբանություններ