Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Անձամբ է ստուգել

Անձամբ է ստուգել
13.10.2017 | 02:44

Վերջերս Հայաստան էր ժամանել ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանը` իրեն պատկանող «Ռիո Մոլի» կառուցման աշխատանքներին տեղում ծանոթանալու: Հիշեցնենք, որ Արաբկիր համայնքում` Ա. Ավետիսյան-Վ. Փափազյան խաչմերուկից մինչև Հ. Քոչար-Վ. Փափազյան խաչմերուկ ձգվող տարածքում, արդեն պատրաստ է մոսկովյան ապրանքանիշ համարվող ցանցի կենտրոններից մեկը: Շինարարության պատասխանատուները` «շուրջկալ» արած Կարապետյանին, ներկայացնում էին կատարված աշխատանքները, վերջինս էլ մոտ քսան րոպե հրահանգներ տվեց, նստեց մեքենան ու հեռացավ:


Այս պահին կառույցի արտաքին լուսավորությանն ու ներքին հարդարանքին է հերթը հասել: Հավելենք, որ կլինեն 100-ից ավելի տաղավարներ, կգործեն «Տաշիր պիցցա», «Սինեմա Սթար» ցանցերի կենտրոնները, բանկ, սուպերմարկետ, սրճարան և այլ ծառայություններ:
Ի դեպ, խոսակցություններ կային, որ «Ռիո»-ն պետք է բացվեր սեպտեմբերին, սակայն աշխատանքները դեռ շարունակվում են: Ականատեսների վկայությամբ, Սամվել Կարապետյանն ակնհայտ դժգոհությամբ է խոսել շինարարության պատասխանատուների հետ, ենթադրվում է, որ նա էլ է դժգոհ շինարարության տեմպերից:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1922

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ