Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մենք մոտենում ենք ցիկլի ավարտի՞ն

Մենք մոտենում ենք ցիկլի ավարտի՞ն
13.10.2017 | 03:07

12 տարի առաջ նույն տագնապը կար` Իրաքի պատերազմի սկիզբը, եվրոպական Սահմանադրության հանրաքվեի «ոչ»-ը: Այսօր բրեկզիտի ու Թրամփի համապատկերում համաշխարհային քաղաքականության ապագան առավել անորոշ է թվում: Մենք մոտենում ենք ցիկլի ավարտի՞ն։


Վիթխարի հույսն էր լուսավորում պատանեկան տարիները ու հասուն կյանքը նրանց, որ վկան էին նացիստներին վտարած ամերիկացիների հայտնության: Խոսքը նոր աշխարհի մասին էր` խաղաղ, միասնական, գուցե նույնիսկ դաշնային Եվրոպայի ձևավորման, մանավանդ ԱՄՆ-ը հրաժարվել էր սև-սպիտակ հայացքներից ու իր ամենազորության պատրանքներից Վիետնամի պատերազմից հետո: Հետո բոլորին սպասում էր խորհրդային կայսրության փլուզումը, հաշտությունը Չինաստանի ներսում, ժողովրդավարական վերելքը մեծ մայր ցամաքներում` ինչպես Հնդկաստանն ու Հարավային Ամերիկան: ՄԱԿ-ը, որին գեներալ Շառլ դը Գոլն անվանում էր անհասկանալի մի բան, այնուամենայնիվ, որոշակի դեր խաղաց Անվտանգության խորհրդի հետ ու չկրկնեց Ազգերի լիգայի տխուր ճակատագիրը: 1998-ին Միջազգային իրավական դատարանի Հռոմի ստաուտը աննախադեպ առաջընթաց նշանավորեց մարդու իրավունքների ասպարեզում` միջազգային մշտական դատական ատյանի ձևավորումով:


Հետո ամեն ինչ սկսեց ճաքճքել:
«Մեր մահն է գուժում զանգը» գրում էի ես Libération-ում 2005-ի հուլիսի 15-ին երկու սարսափելի որոշումների մասին, որ դարձան ընթացիկ աղետի նշաններ: Առաջինը ԱՄՆ-ի պատերազմի սկիզբն էր Իրաքում 2002-ի մարտի 13-ին` առանց ՄԱԿ-ի համաձայնության` երկրում զանգվածային ոչնչացման զենքի գոյության մասին համաշխարհային մակարդակի խաբեությամբ: Երկրորդը Ֆրանսիայի քվեարկությունն էր Եվրոպայի Սահմանադրության հանրաքվեում 2005-ի մայիսին 29-ին:


Համաշխարհային կառավարման ձևավորման փորձը տապալվեց Իրաքում քաոս ծնած երկրորդ պատերազմով, որի հետևանքները մինչև այսօր կան ի դեմս ԻՊ-ի ահաբեկչության: Եվրոպական շինարարության դադարը ֆրանսիացիների 2005-ի քվեարկությամբ լրացվեց բրեկզիտի ջղաձիգ դրվագով, որ նշանավորեց հիմնադիր հայրերի պատկերացրած եվրոպական ինտեգրման ավարտը։ Նիցցայի պայմանագրի Եվրոպան այնքան էլ կենսունակ չեղավ, իսկ եվրոպացիների ու ամերիկացիների թշնամացման վերելքը ռուսների հետ հանգեցրեց քննադատության արժանի վարքագծի Ղրիմի հետ ու առավել լուրջ իրավիճակի Դոնբասում: Թրամփի ընտրությունը դարձավ աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների ծաղրապատկեր, որ փլուզում է միամիտ հույսերը, թե ամերիկացիները, չնայած բոլոր թերություններին ու սխալներին, դեռ մնում են ժողովրդավարության ու բացության հիմնասյուներ ուրիշների առաջ: Հիմա արդեն Կատալոնիայում անկախության ավանդական ձգտումները վերածվում են սրվող անջատողականության: Եթե այդ օրինակը հաջող լինի, հետևորդներ կգտնվեն ամբողջ Եվրոպայում: Պետք է ամուր նյարդեր ունենալ` դիմանալու բոլոր հիասթափություններին ու իդեալների կործանմանը, որ քաոս են բերում:
Մենք մոտենում ենք ցիկլի ավարտին, որ սովորաբար շարունակվում է 70 տարի: 74 տարի Լյուդովիկոս 14-րդի մահից հետո մինչև Ֆրանսիական հեղափոխություն։ 75 տարի երկու հանրապետությունների միջև, 1792-ի և 1870-ի: 3-րդ հանրապետության 70 տարին: Համարյա 71 տարի 4-րդ, հետո 5-րդ հանրապետության: ԽՍՀՄ-ը դիմացավ ոչ ավելի 3-րդ հանրապետությունից: Տպավորություն է ստեղծվում, որ ամեն 70-75 տարին մեկ սերունդը ջնջում է նախնիների ուղենիշների, հույսերի ու երազանքների տախտակը: Այդ գործընթացը փլուզում է բոլոր հույսերը: Միակ դրական պահը կլիմայի հարցով Փարիզի համաձայնագիրն էր` համաշխարհային միասնության առաջին դրսևորումը համամոլորակային բնապահպանական հայեցակարգում, որից, այնուամենայնիվ, հրաժարվեցին ամերիկացիները: Ոչինչ ավարտին չի հասցվում: Ամեն սերունդ ընդունում է էստաֆետը ու առաջ է մղում նոր գաղափարները, ինչպես արել են մեր նախորդները պատերազմից հետո: Եվրոպայում լավատեսության ու վերելքի վերականգնման` Ֆրանսիայի երիտասարդ նախագահ Էմանուել Մակրոնի ձգտումները արագ բախվեցին ուլտրաաջ պատգամավորների հարյուրյակի ընտրությանը Բունդեսթագում, որ նույնպես նոր ալիքի ու քաղաքական մշակույթի դարաշրջանի կործանման նշան է։


Նրանք, ովքեր կապրեն մինչև ցիկլի ավարտը, հազիվ թե ուժ գտնեն ինչ-որ կերպ նրան դիմակայելու: Բոլոր դեպքերում նրանց կպակասի ժամանակը: Նրանք միայն կարող են ապագա սերունդներին փոխանցել մշտական նորացման միտքը, որ համահունչ է մահվան ու կյանքի շարժմանը: Մենք արդեն բավականաչափ մահեր տեսել ենք ահաբեկչությունների պատճառով, որ գուցե դեռ երկար կշարունակվեն: Իսկ կյա՞նքը: Երևակայությունը վերջապես իշխանությու՞ն է ստանում: Ցիկլի ավարտը միշտ հուսալքում է բերում: Բայց սկիզբը թևավորում է: Հուսանք, որ սկիզբը արագ կլինի ու առանց հերթական աղետների:
Դանիել ՍՈՒԼԵ ԼԱՐԻՎԻԵՐ, Liberation


Հ.Գ. Իսկ մեր կյանքի ժամանակը անցնում է ու ցիկլերի հետ, թե ցիկլերի արանքում պետք է ապրել: Ճիշտ է` քաղաքականությունն ամեն ինչ անում է կյանքը անտանելի դարձնելու համար, բայց նաև հնարավորություն է տալիս համեմատելու, համադրելու ու հակադրելու, հասկանալու: Ի վերջո` նաև զվարճանալու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2793

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ