«Այս շաբաթ Լիբանանում հարձակումները ցույց տվեցին, որ Իսրայելի կառավարությունը մտադիր է պատերազմը տարածել ողջ տարածաշրջանում: Եկել է ժամանակը, որ բոլոր երկրները, որոնց կոչ է արվում պաշտպանել համաշխարհային խաղաղությունը, լուծումներ գտնեն, որոնք կկանգնեցնեն Իսրայելին»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում։                
 

Սարգսյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ Ժնևում

Սարգսյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ Ժնևում
13.10.2017 | 08:45

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կհանդիպեն Ժնևում, հաջորդ շաբաթ` ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Կուսակցության գործադիր մարմնի նիստի ընթացքում կուսակցության և երկրի ղեկավարը տեղեկություններ է ներկայացրել Սոչիում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովից և ԵԱՏՄ ղեկավարների նիստից: Նաև հպանցիկ անդրադարձանք հաջորդ շաբաթ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Ժնևում կայանալիք հանդիպմանը, որը նախաձեռնել են Մինսկի խմբի համանախագահները»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Նա ընդգծեց, որ չնայած ադրբեջանցի պաշտոնյաների վերջին հայտարարություններին, Հայաստանի նախագահը, հավատարիմ լինելով բանակցային գործընթացի ձևաչափին, գնում է հանդիպման: ՀՀԿ փոխնախագահի կարծիքով՝ բանակցային գործընթացի հաջող ընթացքի համար պետք է վերականգնել հարևանների հանդեպ ապրիլյան պատերազմից առաջ ունեցած թեկուզ թույլ հավատի թելերը: «Բանակցային գործընթացը շարունակվում է, բայց այս փուլում առավել կարևոր է այդ գործընթացի մեջ միջավայրի վերականգնումը, որը թույլ կտա առավել լավատեսորեն նայել դեպի բանակցային ապագա»։

Դիտվել է՝ 932

Մեկնաբանություններ