Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱՄՆ-ը հնարավոր է համարում ՆԱՏՕ-ի համալրումը

ԱՄՆ-ը հնարավոր է համարում ՆԱՏՕ-ի համալրումը
13.10.2017 | 13:41

ՆԱՏՕ-ն կշարունակի «բաց դռների» քաղաքականությունը նոր անդամների համար՝ հայտարարել է դաշինքում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսոնը։
«Մենք աջակցում ենք «բաց դռների» քաղաքականությանը»,- ասել է նա Washington Post-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ հավակնորդները պետք է համապատասխանեն ժողովրդավարության չափորոշիչներին և որոշակի ռազմական նորմերի։Հաթչիսոնը խոստացել է աջակցել Մակեդոնիային, որ կարող է դառնալ քննության ենթարկվող հաջորդ երկիրը։

ԱՄՆ ներկայացուցիչը նշել է, որ Մակեդոնիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պետք է ընդունելի լինի Հունաստանի համար և վստահություն է արտահայտել, որ բոլոր հարցերը կլուծվեն։ Մակեդոնիայի համար ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին ինտեգրվելու ճանապարհի խոչընդոտ է վեճը Հունաստանի հետ երկրի անվանման վերաբերյալ։ Աթենքը ձգտում է հարևան հանրապետության անվանման փոփոխության, որ չշփոթեն հունական Մակեդոնիա շրջանի հետ։

Դիտվել է՝ 2848

Մեկնաբանություններ