Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Տարոն Մարգարյան. Շնորհակալ եմ, որ հարազատ քաղաքը սիրելու բացառիկ կարողությամբ անում եք առավելագույնը

Տարոն Մարգարյան. Շնորհակալ եմ, որ հարազատ քաղաքը սիրելու բացառիկ կարողությամբ անում եք առավելագույնը
15.10.2017 | 14:01

«Էրեբունի-Երևան- 2799» տոնական միջոցառումների շրջանակում «Կասկադ» համալիրի հարակից տարածքում կազմակերպվել է «Երևան՝ սիրո քաղաք» տոնական համերգ: Միջոցառմանը ներկա երևանցիներին, մայրաքաղաքի տոնի առիթով Երևան ժամանած պատվիրակությունների անդամներին ու հյուրերին ուղղված ողջույնի խոսքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնավորապես ասել է. «Համայն հայության մայրաքաղաքն այսօր տոնում է հիմնադրման 2799-ամյակը: Տոնում ենք «Երևան՝ սիրո քաղաք» խորագրի ներքո, քանի որ Երևանը սիրո, ջերմության ու փոխադարձ հարգանքի շնչով առլեցուն է միշտ: Հենց այդ սիրո, փոխադարձ հարգանքի և ջերմության շնորհիվ է, որ Երևանը տարեցտարի ավելի վստահ ու հպարտ է ներկայանում մեզ ու աշխարհին՝ ամրապնդելով իր տեղն ու դերը դինամիկ զարգացող մայրաքաղաքների շարքում։
Եվ սա ուղղակի խոսքեր չեն, որ ասվում են ծննդյան տոնի առիթով: Սա փաստ է, որն իրենց մասնագիտական գնահատականներով ամրագրել են միջազգային հեղինակավոր մի շարք կազմակերպություններ: Երևանն աշխարհում այսօր ճանաչելի է որպես անվտանգ, հարմարավետ, համաչափ զարգացող, ջերմ ու բարի, հյուրընկալ քաղաք: Եվ սա գնահատական է, որ տրվել է մեր սիրելի քաղաքին, մեզ բոլորիս: Այո՜, բոլորի՜ս, քանի որ Երևանի յուրաքանչյուր ձեռքբերումը մեր համատեղ ու հետևողական աշխատանքի, մեր քաղաքի հանդեպ ունեցած յուրաքանչյուրիս նվիրումի և սրտացավ վերաբերմունքի արդյունքն է: Առիթն օգտագործելով` իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում ձեզ, սիրելի՜ համաքաղաքացիներ: Շնորհակալ եմ, որ ձեր վստահությամբ, համառ աշխատանքով և հարազատ քաղաքը սիրելու բացառիկ կարողությամբ անում եք առավելագույնը, որ համայն հայության մայրաքաղաք այցելող յուրաքանչյուր ոք տեսնի՜, լսի՜, զգա՜ ու սիրի՜ Երևանը:
Հաջորդ տարի միասին նշելու ենք մեր սիրելի քաղաքի հիմնադրման հոբելյանական 2800-ամյակը: Անշուշտ, ամեն սերնդի չէ, որ բախտ է վիճակվում նշել նման պատկառելի հոբելյաններ, բայց, որ ամենակարևորն է, սա համայն հայության ու մեր բարեկամ քաղաքների շնորհիվ աշխարհին արժանապատիվ ներկայանալու հրաշալի հնարավորություն կլինի՝ հերթական անգամ ապացուցելով, որ Հայաստանն աշխարհասփյուռ բոլոր հայերի հայրենիքն է, Երևանը՝ համայն հայության մայրաքաղաքը: Շնորհակալ եմ բոլորիդ այս տոնին սրտանց մասնակցելու, Երևանին սրտակից լինելու համար:


Վայելենք ա՜յս օրն ու ի սրտե ասենք.
Շնորհավո՛ր տոնդ, սիրո՜ քաղաք,
Շնորհավո՛ր տոնդ, Երևա՜ն»:
Այնուհետ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի աջակցությամբ, հայ էստրադայի սիրված երգիչները` կենդանի կատարումներով, իրենց սերն են խոստովանել հարազատ քաղաքին: Տոնական համերգը եզրափակվել է մայրաքաղաքին նվիրված նոր «Երևան՝ Սիրո քաղաք» երգի կատարումով:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու հոկտեմբերի 11-ի որոշումը, մայրաքաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ հանդիսավոր պայմաններում, Երևանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանին, Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյանին, բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանին և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին:

Դիտվել է՝ 1102

Մեկնաբանություններ