«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Մեզ անհրաժեշտ են բարիդրացիական հարաբերություններ բոլոր հարևանների հետ, բայց ոչ մեր քաղաքակրթական արժեքները զիջելու գնով

Մեզ անհրաժեշտ են բարիդրացիական հարաբերություններ բոլոր հարևանների հետ, բայց ոչ  մեր քաղաքակրթական արժեքները զիջելու գնով
17.10.2017 | 01:13

Օրերս ամբողջ աշխարհի հայությունը ցնցված էր Վրաստանի իշխանությունների վայրագ և հայատյաց քայլերից, որոնք վրացիներին բնորոշ են և հատուկ: Խոսքը Մեծ Հայքի Գուգարք նահանգի Ջավախք գավառի Գումբուրդո գյուղի շուրջ ծավալված դրամատիկ դեպքերի մասին է: Սույն թվականի սեպտեմբերի 30-ին գյուղի բնակիչները՝ բնակավայրի օրինական տերերը, մտադիր էին խաչքար տեղադրել գյուղի եկեղեցու բակում՝ ի նշան իրենց նախնիների հիշատակի: Միանգամայն օրինական և մարդկային քայլ:


Սակայն վրացական իշխանությունները ոչ միայն թույլ չեն տալիս, այլև բռնի ուժ են կիրառում խաղաղ բնակիչների նկատմամբ: Գյուղ են ժամանում ոստիկաններ, իսկ ավելի ուշ հատուկջոկատայիններ, որոնք մահակներով ծեծում են ըմբոստ և հպարտ գյուղացիներին: Վերջիններս արժանի հակահարված են տվել, ինչի պատճառով կան վիրավորներ: Վիճակն այնքան լուրջ է եղել, որ այստեղ է շտապել նաև Վրաստանի ներքին գործերի նախարարը: Եղել են ձերբակալվածներ, որոնց հետագայում բանակցությունների հետևանքով ազատ են արձակել:


Միջադեպը սովորական չես համարի: Հիմնախնդիրը խորքային է և շտապ ու արդարացի լուծում է պահանջում: Գյուղը դարեր շարունակ հայաբնակ է եղել, քանի որ եղել է Հայաստանի կազմում: Ընդգծենք, որ այստեղ վրացիներ ընդհանրապես չեն բնակվել: Կռվախնձոր է դարձել 964 թ. հայազգի Հովհաննես եպիսկոպոսի հիմնած Սբ Համբարձման եկեղեցին, որը կառուցել են քաղկեդոնական հայերը: Ի դեպ, նրանք վրացի չեն և չէին էլ կարող լինել այն պարզ պատճառով, որ վրացիները, ըստ լրջախոհ մասնագետների պնդման, պատմական ասպարեզում հայտնվել են միայն XII դարում:


Ըստ ազգագրագետ Արգամ Երանոսյանի՝ գումբուրդոցիներն ավանդապաշտ և նահապետական մարդիկ են, որոնք սրբությամբ պահպանել են միայն իրենց բնորոշ տոները և ծեսերը: Գյուղում կա 100-ից ավելի սրբություն, որը նրա հոգևոր և ազգային կերպարի լավագույն հավաստումն է: Ազգագրագետ Երվանդ Լալայանի վկայությամբ՝ 1892 թ. այս գյուղում էր պահվում Կիլիկյան Հայաստանի Հեթում II թագավորի հավաքած նշխարների տուփը: Իսկ գյուղացիներից մեկին պատկանող մատուռում խնամքով պահվում է նվիրական մեկ այլ սրբություն՝ Կիլիկյան պետության Լևոն II արքայի մակագրությամբ Ավետարան, որը բնակիչների բարձր ոգու արտահայտիչն է:
Վրաց ուղղափառ եկեղեցին մշակել և կիրառում է մի հայեցակարգ, որով հայկական Ջավախքի միջնադարյան բոլոր եկեղեցիները համարվում են վրացական, որպեսզի յուրացնի երկրամասը և մշակութային ժառանգությունը` հայերին համարելով եկվոր այս տարածքներում: Իսկ այդպիսի շինություններ կան գրեթե բոլոր գյուղերում: Վրացիները գալիս են այդ բնակավայրերը, ուղղափառ ծեսեր կատարում, ինչի պատճառով էլ բախումներ են տեղի ունենում տեղացի հայերի հետ:


Գումբուրդոյի այս եկեղեցին համարվում է Ախալքալաքի և Գումբուրդոյի վրաց ուղղափառ եկեղեցու եպիսկոպոսանիստ եկեղեցին, այսինքն՝ թեմի կենտրոնն է: 2015 թ. Վրաստանի հուշարձանների պահպանության կոմիտեն Սբ Համբարձման եկեղեցու շուրջ կատարել է պեղումներ և հայտնաբերել ոսկորներ: Տեղացի հայերը իրավամբ պնդում են, որ դրանք իրենց նախնիների ոսկորներն են: Այստեղ մի սովորություն կա, որ երևելի, հարգված մարդը կամ չկնքված երեխան ամփոփվում են այս եկեղեցու բակում: Գյուղացիները որոշել են այդ ոսկորները թաղել մի տեղում և դրա համար ստորագրահավաք էին կազմակերպել: Նրանք խաչքար էին պատվիրել և ցանկանում էին այն տեղադրել հենց եկեղեցու բակում:
Վրացական իշխանություններն արգելել էին այն պատճառաբանությամբ, թե իբր դա կխանգարի պեղումներին, և առաջարկել էին խաչքարը տեղադրել հուշարձանից 5 մ հեռավորության վրա: Վրացիները իրենց բնորոշ մարտնչող համառությամբ պնդում էին, որ դրանք վրացիների ոսկորներ են: Բացատրությունը բավականին պարզունակ և զավեշտալի է. իբր 1918 թ. կոմունիստները նրանց գնդակահարել են և թաղել եկեղեցու մոտ: Նրանք նաև ասում են, որ այստեղ պետք է տեղադրվի այդ «զոհերի» հիշատակի կոթողը: Փաստորեն, տեղի էր ունեցել բախում հայերի և վրացական իշխանության ու եկեղեցու միջև: Ցավալի է, որ ՀՀ իշխանությունները իրենց հայրենակիցներին սատար չեն կանգնում և մենակ են թողնում այս ճակատագրական պահին:


Այս դեպքերի առնչությամբ իր տեսակետն է ներկայացնում նաև Սբ Էջմիածնի Մայր աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Շահե վարդապետ Անանյանը: Վերջինս հավաստում է, որ Մայր աթոռը առաջ է քաշել վրացականացված հայկական եկեղեցիների հարցը և այն քննարկել Վրաց ուղղափառ եկեղեցու հետ: Դրան ի պատասխան, Վրաց եկեղեցու առաջնորդ Իլյա պատրիարքը խնդիր է դրել հարցը լուծել համաչափության սկզբունքով. իրենք Էջմիածնին կհանձնեն այնքան հայկական եկեղեցի Վրաստանում, որքան քաղկեդոնական եկեղեցի կտրվի իրենց Հայաստանում: Խոսքը հիմնականում Լոռու այդ եկեղեցիների մասին է: Իսկ վրացական կողմը, իրենց հորջորջմամբ, Լոռին համարում է պատմական վրացական տարածք: Հարցի էությունն այն է, որ Բագրատունիները ծագմամբ հայեր են, և պատմական կեղծիք է նրանց վրացի ներկայացնելը: Այսինքն՝ մեզ համար ռազմավարական բացառիկ նշանակություն ունի այն հանգամանքը, որ գիտականորեն պետք է վերջնականապես լուծել այս արքայատոհմի ազգային պատկանելության խնդիրը, որը պատմական անհերքելի ճշմարտություն է:


Սա կեղծ օրակարգ է, քանի որ հայ քաղկեդոնականները երբեք էլ վրացիներ չեն կարող լինել: Բանն այն է, որ նրանք ունեցել են իրենց ծիսական մատյաններն ու աստվածաբանական գրքերը, եղել են հայկական մշակույթի և լեզվի կրողներ, այսինքն՝ նրանք մեր քաղաքակրթական կոդի կրողն են: Սա է հիմնարար փաստարկն ու կռվանը: Խոսքը դավանաբանական հարցի մասին է, այլ ոչ թե էթնիկ գործոնի, որը վրացիները անհաջող շահարկում են: Բյուզանդիան, քաղաքական շահերից ելնելով, 6-րդ դարից սկսած Հայաստանում հիմնում է քաղկեդոնական թեմեր, ինչպես Երևանում, Տարոնում և այլուր, օրինակ՝ Ավանի հակաթոռ եկեղեցին: Ավելի ուշ վրացիները ևս, Բյուզանդիայի թելադրանքով, Հյուսիսային Հայաստանում ստեղծում են քաղկեդոնական աթոռներ, որոնց միջոցով փորձում են նվաճել մեր բնաշխարհիկ այդ տարածքները: Սա ևս կեղծ օրակարգ է:
Հայոց եկեղեցին Վրաստանում ունի հանրային կարգավիճակ: Մենք այստեղ XII-XIII դարերից ունենք եկեղեցական թեմ, 200 հազար վիրահայ, նաև գործող 57 եկեղեցի, ինչպես նաև 400 (այլ տվյալներով՝ 650) հայկական եկեղեցի, որոնց կարգավիճակը դեռ հստակ չէ: Վրացիները ՀՀ-ում ապօրինի, առանց թույլտվության, ստեղծել են վրաց թեմ, երբ այստեղ գոյություն չունի վրացական կրոնական համայնք: Ի վերջո, կա «հայ քաղկեդոնական» հասկացություն: Մի կարևոր պարագա ևս. Ախթալան, Քոբայրը և այլ քաղկեդոնական եկեղեցիներ սկզբնապես եղել են Հայ առաքելական եկեղեցիներ, ինչ-ինչ քաղաքական հանգամանքներով պայմանավորված, հետագայում են դարձել քաղկեդոնական: Սա հայ քաղկեդոնական ժառանգություն է: Այս վիճակը հար և նման է հայ կաթոլիկ (կաթողիկե) եկեղեցու կացությանը և խնդիրներին:


Ամբողջ հարցն այն է, որ քաղկեդոնական հայերի պատմամշակութային շերտը հայոց քաղաքակրթության անկապտելի և անտրոհելի մասն է: Սա է վիճահարույց հիմնախնդրի լուծման մեկնակետը և բանալին: Այս հիմնադրույթը մեզ համար ունի հիմնարար և հայեցակարգային արժեք: Այն չի կարելի թեթև ձեռքով զիջել վրացիներին, քանի որ դրանով իսկ ջուր ենք լցնում մեր թշնամիների ջրաղացին: Պետք է ընդգծել, որ այս խրթին հիմնահարցերի համալիրում գլխավորը և գերական մեր պետականության ճակատագիրն է, այսինքն՝ ազգային անվտանգության դիտանկյունը:
Մեր թշնամիների մութ ու հեռագնա նպատակը հայոց պետականության կործանումն է, որովհետև այն հայոց քաղաքակրթության պատվարն է ու պահապանը: Արձանագրենք, որ պատմական թեմաները այժմ դառնում են քաղաքական և քաղաքակրթական խնդիրների լուծման միջոց և գործիք: Տվյալ դեպքում քաղկեդոնական հայերի պատմության հարցը կիրառվում է հենց այդպիսի միտումով:


Այս հիմնախնդիրը կարող է դառնալ աշխարհաքաղաքական ուժերի չարաշահման առարկա: Մենք նկատի ունենք Արևմտյան Հայաստանի Տայք կամ Խորագույն Հայք նահանգի կամ աշխարհի (վրացական տարբերակով՝ Տաո-Կլարջեթի) քաղկեդոնական հայերի կոթողների վրացականացման այժմյան պղտոր գործընթացը: Այս գործարքը կատարվել է թուրքերի հետ՝ հուդայական ուժերի ղեկավարությամբ: Ներկայումս Վրաստանում, ինչպես նաև Ադրբեջանում գործում է հուդայական խորքային պետություն, որը հակահայկական բոլոր քայլերի համակարգողն է:
Հայոց ազգային համակարգի փլուզումը դարեր առաջ հանգեցրել է նման աղետալի իրավիճակի, երբ պատմական մեր տարածքներն անխոհեմ կերպով զիջել ենք մեր հարևաններին, տվյալ դեպքում՝ վրացիներին: Պետք է միշտ հիշել, որ ազգամիջյան հարաբերություններում երբեք չի կարելի զիջել քաղաքակրթական և ռազմավարական արժեքները, տվյալ պարագայում՝ տարածք և եկեղեցի: Ավելին, այդ եկեղեցիները Վրաստանում, Թուրքիայում և Ադրբեջանում նման են պայթող ականների, որոնք ամեն րոպե կարող են պայթեցվել մեր թշնամիների ջանքերով՝ վերջնականապես թաղելով Հայկական հարցը:


Հայ-վրացական հարաբերությունները բավականին բարդ են և ունեն բազմաթիվ ծալքեր: Այս ոլորտում հիմնարար և անկյունաքարային արժեք ունի այն տեսադրույթը, որ վիրահայերը տեղաբնիկ (ավտոխտոն) և պետականաստեղծ, պետականակիր էթնիկ միավոր են: Վրաստանը նախկինում եղել է Մեծ Հայքի Վիրք (Վիրահայոց աշխարհ) նահանգը Գուգարքի և Կովկասյան նախալեռների միջև, իսկ վրացիների նախնին՝ Քարթլոսը (Հայկի տոհմից Կարդոսը) հայախոս է եղել: Դա են փաստում պատմական սկզբնաղբյուրները, օրինակ՝ XI դարի պատմիչ Լեոնտի Մրովելին «Քարթլիս Ցխովրեբա» («Քարթլիի պատմություն») մատյանում: Ելնելով իրավական այս կանխադրույթներից՝ վիրահայերը Վրաստանի տիտղոսակիր ազգ են:
Արդեն երկար ժամանակ է, ինչ այս երկրում տիրում է այլատյացության, հայատյացության անառողջ մթնոլորտ: Այսպիսի վերաբերմունքն ստացել է պետական քաղաքականության կարգավիճակ: Չմոռանանք, որ Վրաստանը փոքր կայսրություն է: Այս առումով թիրախային են նաև և առաջին հերթին հայերը: Վրաստանի ԳԱԱ Ի. Ջավախիշվիլու անվան հնագիտության և ազգագրության ինստիտուտում 1980-ական թվականներից մինչ այժմ գործում է հատուկ ծառայություն, որի նպատակն է պատմական կեղծ վավերագրերի հիման վրա վրացացնել բազմաթիվ վիրահայերի: Նման կարգավիճակով հայերի թվաքանակն այժմ հասնում է հարյուր հազարների: Այս հայեցակարգով առաջնորդվելով՝ զանգվածային ձևով փոխվում են հայերի ազգանունները և հայաբնակ բնակավայրերի անունները: Իսկ հիմնադրույթն այն է, թե հայերը իբր նախկինում եղել են վրացիներ, և հայ քահանաները նրանց «հայացրել են»: Այս սնամեջ տեսության հեղինակը ազգությամբ ծպտյալ հուդայացի, ոչ անհայտ Բոնդո Արվելաձեն է: Ահա սա է վրացական ազգայնամոլության իրական դեմքը:


Հայ-վրացական հարաբերությունների հիմնական բարդությունն այն է, որ վրացու ազգաբանական ֆենոմենը դժվարընկալելի է: Վրացիներն արագ հարմարվող, բավականին ճարպիկ և հնարամիտ ժողովուրդ են, խարդավանքի և սադրանքի անգերազանցելի վարպետներ: Նրանք շատ արագ դառնում են օտար խաղերի մասնակից և ամեն ինչի պատրաստ են: Այնպես որ, վրացիներն օժտված են դերասանական շնորհներով և քաղաքական խաղերում հրաշալի խաղացողներ են: Այս կարևոր հանգամանքը հայերս, հատկապես պետական, քաղաքական, մշակութային գործիչները, հաշվի չենք առնում և անընդհատ տանուլ ենք տալիս մրցակցային դաժան և անզիջում պայքարում: Թեկուզ նկատի առնենք Վրաստանում եղած հայկական եկեղեցիների պատկանելության հիմնախնդիրը:
Միով բանիվ, անթույլատրելի է ՀՀ իշխանությունների և Էջմիածնի կրավորական ու դանդաղկոտ պահվածքը, որը մեծ վտանգներ է պարունակում մեր պետականության և ազգային անվտանգության համար: Վերջապես պետք է մշակել քաղկեդոնական հայերի պատմամշակութային շերտի վերաբերյալ հայեցակարգը և այն դարձնել քաղաքական կոնկրետ ուղղություն: Այս հիմնախնդիրը շատ հրատապ է և արդիական: Սա է հնարավոր հետագա բախումների բացառման միակ խելամիտ ուղին:


Արբակ ԶՈՒՐԻԿՅԱՆ
Պատմաբան, վերլուծաբան

Դիտվել է՝ 6126

Մեկնաբանություններ