Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ի՞նչ կա Հայաստանի համար «եվրարժեքների ու եվրաստանդարտների ընդհանուր ծրարում»

Ի՞նչ կա Հայաստանի համար «եվրարժեքների  ու եվրաստանդարտների ընդհանուր ծրարում»
17.10.2017 | 06:26

2017 թ. ամռանից Հայաստանի հասարակությանը նորից սկսեցին տեղեկություններ հրամցնել այն մասին, թե իբր շուտով ինչ-որ նոր համաձայնագիր է ստորագրվելու Եվրամիության (ԵՄ) հետ, արտառոց մի բան, բայց էլի «ասոցացման» ոճով: Եվ զարմանալի չէ, որ աշնան սկզբից «Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը ջանում է առաջին պլան մղել այնպիսի հարցեր, ինչպիսիք են Եվրասիական տնտեսական միությունից երկրի դուրս գալը կամ «կոմունիստական անցյալի թոթափումը»՝ այս կամ այն բանը «վերանվանելու» ակցիաների ձևով: Ամենագլխավորն այն է, որ այդ, կողքից ինչ-որ մեկի կողմից բացահայտորեն թելադրվող, «ելքականների» քարոզչական քայլերը սկսվել են այն ֆոնին, որ արդեն արևմտամետ պրոֆեսիոնալ տնտեսագետներն էլ են ոչ առանց զարմանքի նշում. ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից օգուտները առևտրական հաշվեկշռի էլի որոշ աճ տվել են, թեկուզև միայն Ռուսաստանի հետ և, համապատասխանաբար, ապահովել են տնտեսական ցուցանիշների որոշակի աճ:


Իսկ վերանվանումների «ակցիաների» հետքը, ներեցեք, այնքան հոտած է, որ դժվար չէ գուշակել, թե որտեղից է փչում գարշահոտը. Լեհաստան և ՈՒկրաինա: Դրանք վերանվանումներն են «խորհրդային շրջանի» հուշարձանների, անգամ ԽՍՀՄ անվանի զորավարների կամ խորհրդային ազատարար բանակի սպաների ու շարքային զինվորների հուշարձանների ավերումը: Իսկ ո՞վ է «ոգևորում» ծայրահեղ ֆաշիստ լեհերին և ուկրաինացիներին. հայտնի է՝ անձամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Ով չի հավատում, թող հետևի Թրամփի հայտարարություններին, որ նա արել է Լեհաստան կատարած այցի ժամանակ: Կիևի «թուրքական մայդանում» տեղի ունեցած իրադարձությունների հետ ԱՄՆ-ի կապը ապացուցման կարիք չունի. հիշենք Նյուլանդի «կարկանդակները», հիշենք, որ ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունում մի ամբողջ հարկաբաժին հատկացված է ԱՄՆ-ի ԿՀՎ-ի գործակալներին: Հիշենք, թե ինչպես էր ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը բազմել ՈՒկրաինայի նախագահի բազկաթոռին, իսկ կողքին ծվարած Պորոշենկոն հաճկատար տեսքով նայում «տիրոջ» բերանին, և ամեն ինչ իր տեղը կընկնի:


Բայց երբ «ելքականների» աշնանային ակտիվությունը համադրում ես ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրման մոտակա ժամանակների մասին խոսակցությունների հետ, սկսում ես հասկանալ, որ ընթացիկ տարվա մայիսին Երևանում տեղի ունեցած որոշ բաներ ոչ այնքան հեռահար նպատակ են հետապնդել: Մայիսի 17-ին Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը նշվում էր, այսպես կոչված, Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը: Դա, պարզվում է, «տոն» է, որը պետք է նշվի ամենայն լրջությամբ: Մեծ Բրիտանիայի դեսպանատունը այս կապակցությամբ Երևանում ԼԳԲՏ-ի դրոշ էր բարձրացրել: Հայաստանի շատ լրատվամիջոցներ կամ ձևացրին, թե «չեն հասկացել», կամ իրոք «չէին հասկանում», թե ինչ է կատարվում: Հանուն արդարության պետք է ասել, որ ընկեր անգլոսաքսերը «ԼԳԲՏ-ի հանդեպ սիրո» իրենց պարտադրանքով զարմացնում էին ոչ միայն հայերին: Նույն օրը անգլիացիները նույնպիսի լաթի կտոր էին բարձրացրել նաև Մինսկում, իսկ ԱՄՆ-ի դեսպանությունը՝ Ռիգայում: Բնականաբար, Հայաստանում այդ քայլը բացասական արձագանք գտավ հասարակության գերակշիռ մասի շրջանում: Սակայն եղան նաև այդ ակցիայի կողմնակիցներ, որոնք, գլուխ չհանելով դիվանագիտական ծառայությունից, սկսեցին «նզովք տեղալ», թե դեսպանատունը Մեծ Բրիտանիայի տարածքն է, ուստի նրանք իրավունք ունեն այնտեղ անելու այն, ինչ ուզեն: Մինչդեռ ԼԳԲՏ-ական դրոշ բարձրացնել պետական հիմնարկի վրա, իսկ դեսպանատունը երկրի ներկայացուցչություն է արտասահմանում, նշանակում է վկայել, որ մայր երկրում... պետական հեղաշրջում է կատարվել, իշխանափոխություն է տեղի ունենում: Եվ դա նույնիսկ մի տեսակ խորհրդանշական է: Նախկին Արևելյան Եվրոպայում և նախկին խորհրդային տարածքում սեքս-ազատության առթիվ Արևմուտքի շվայտանքը միայն տուրք տալ չէ մոդային, դա նպատակամիտված քաղաքականություն է, որի նպատակն է ոչնչացնել այն ազգերը, որոնց շրջանում ձգտում են տարածել ԼԳԲՏ-ի մասին «գիտելիքներ»: Այդ մարդիկ շատ հեռու են դիվանագիտական ծառայության հարցեր հասկանալուց, առավել ևս՝ դիվանագիտական էթիկայի: Ցանկացած դիվանագիտական ներկայացուցչություն գտնվելու վայր երկրում գործում է բացառապես այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման նպատակով, ոչ թե իր սեռական հակումները ներկայացնելու կամ պարտադրելու համար: Կարդացեք 1961 թ. «Վիեննայի կոնվենցիան», ինչպես նաև միջազգային հարաբերությունների ֆակուլտետի առաջին և երկրորդ կուրսերի դասագրքերը:


Սեռական փոքրամասնությունների դրոշը բարձրացնելուց մեկ շաբաթ անց, Երևանի հենց կենտրոնում գովազդային պաստառներ տեղակայվեցին ԼԳԲՏ թեմաներով, որտեղ երկու տղամարդ գրկախառն ուզում են, որ իրենց երջանկություն մաղթեն: Գովազդի պատվիրատուն Հայաստանում ԼԳԲՏ իրավունքների պաշտպանության ամենաակտիվ հասարակական կազմակերպություններից մեկն էր՝ «Փինկ-Արմենիան»: Երևանի քաղաքապետարանի կողմից գովազդային պաստառները հանելուց հետո ¥քաղաքապետարանի ասելով, դրանք տեղակայված էին եղել «անօրինական կարգով»¤ «Փինկ-Արմենիա» կազմակերպությունը հայտարարեց, որ այդ առնչությամբ հանդես կգա, քանի որ Հայաստանում խախտվում են ԼԳԲՏ-ի իրավունքները: Այսինքն, այդ պաստառների կազմաքանդումը ԼԳԲՏ-ի իրավունքների խախտում է, իսկ հասարակական վայրերում, որտեղ շատ երեխաներ ու դեռահասներ կան, համասեռամոլության թեմայով այդ կարգի գովազդի տեղակայումը միանգամայն նորմա՞լ է: ՈՒ՞ր էր մայիսին և ու՞ր է հիմա Մեծ Բրիտանիայի դեսպանությունը: ԵՄ-ի ներկայացուցչությունը: ԱՄՆ-ի դեսպանությունը: Ինչու՞ նրանք չեն մտածում անչափահասների իրավունքների մասին, որոնք նման քարոզչության են ենթարկվում: Թե՞ դա էլ է նորմայի շրջանակներում:


Եկեք ազնիվ լինենք. դա միայն 2017 թվականի երևույթ չէ: Վերջին տարիներին օտարերկրյա ոչառևտրային կազմակերպություններն ու տեղական «գրանտակերները» Հայաստան են ներմուծում Արևմուտքի մոդելային օրենքներն ընտանեկան բռնության և «անչափահասների արդարադատության», «գենդերային հավասարության» մասին, որոնք այլևայլ բաների շարքում քարոզում են գեյ-շքերթների անցկացում: ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջոցների հաշվին անցկացվող ագրեսիվ գեյ-քարոզչությունը միջամտություն է ընտանիքի գործերին և ավանդական արժեքների խարխլման սպառնալիք: Իսկ «անչափահասների արդարադատության» պարագայում, ինչպես երևում է նույն ԱՄՆ-ի և Եվրոպայի օրինակով, դա հիանալի հնարավորություն է խլելու երեխաներին թեև ոչ այնքան ապահովված ¥ասենք, ֆինանսական առումով¤, սակայն ավանդական ընտանիքներից, իսկ հետո... Կամ նման երեխաները հայտնվում են երկու համասեռականների, երկու լեսբուհիների դաստիարակության ներքո և այլն, և այլն: Այդ երեխաներից առավել տարաբախտները արժանանում են ամբողջ աշխարհում «սև փոխպատվաստողների» համար որպես դոնորներ ծառայելու բախտին: Կա՞ մեկը, որ ապացուցման կարիք ունի: Փորփրեք ձեր սիրելի համացանցը և կգտնեք հազարավոր ապացույցներ:


«Հայաստանի ավանդական արժեքներ» ասելով հայ ժողովուրդը պետք է հասկանա ամուսնության և ընտանիքի սահմանակարգի պահպանումը, չտրվելով միասեռ ամուսնությունների, համասեռամոլության և այլ քայքայիչ սոցիալական երևույթների աներես քարոզչությանը, որ իրականացնում են արևմտյան և տեղական արևմտամետ ԼԳԲՏ ընկերությունները: Հայաստանը, որպես հնագույն քրիստոնեական պետություններից մեկը, պետք է պահպանի սեփական արժեհամակարգը, որի հիմքում ընկած են այնպիսի տարրական ճշմարտություններ, ինչպիսիք են աշխատասիրությունը, ընտանիքը, մարդկային արժանապատվության հարգումը, հայրենիքի սերը և զենքը ձեռքին այն պաշտպանելու պատրաստակամությունը: Այդ համակարգը ձևավորում է անհատի աշխարհայացքը, նրա կողմնորոշումն ու նախասիրությունները: Սակայն արդի իրավիճակում մենք ստիպված ենք արձանագրել դարեր ի վեր Հայ առաքելական եկեղեցու սերմանած հայկական պատմական արժեքների խարխլման գործի սկիզբը: Արևմուտքի առաջարկած նոր համակարգը, որն առաջ է տարվում օրենսդրական մակարդակով, հակասական է ու տարիմաստ:


Հիշում եմ 2016 թվականին ստեղծված իրադրությունը: Այն ժամանակ զարմանքով նկատեցի, որ ռազմաճակատներում ապրիլյան սրացումից հետո Երևանում խիստ ակտիվացան... հենց, այսպես կոչված, «ԼԳԲՏ ընկերությունների» անդամները: ՈՒզում եմ ասել, 2016-ին, համոզվելով, որ հայերի մեջ դեռ վառ են արիության ոգին և իրենց հողը պաշտպանելու ձգտումը, անառակներն ու անառակուհիները, ընդ որում՝ Արևմուտքի բացահայտ խրախուսանքով, պատերազմ հայտարարեցին իրենց ժողովրդին: Եվ պատերազմի նպատակն էր հայերին դարձնել վախկոտ ու վավաշոտ «տրանսգենդերների» մի նախիր: Իսկ ինչու՞ ոչ: Շատերը բազմիցս նկատած կլինեն. 2016 թ. մարտի 30-ին և 31-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին և փոխնախագահ Ջո Բայդենը ոչ միայն Ադրբեջանին «տարածքային ամբողջականություն» էին երաշխավորում, այլև ապշերոնյան վարչակազմը հռչակել էին «Հարավային գազային միջանցքի առաջատարներից մեկը»: «Փոխանակությունը» հիրավի կայսերական էր. հայերը պետք է «զբաղվեին» գեյերի, լեսբուհիների և մյուսների իրավունքներով և ազատություններով, իսկ ադրբեջանցիներին՝ հայկական հողերը, գազային արտոնություններ և այլն: Փաստերն ավելի քան բավարար են: Դրանք լի են եղել և հիմա էլ լի են Հայաստանի լրատվամիջոցներում, ընդ որում՝ թե՛ իշխանամետ, թե՛ ընդդիմադիր: Լալկվել են միայն նրանք, ովքեր իրենց գոյությունը պահպանում են արևմտյան դեսպանությունների դրամաշնորհներով կամ «Սորոսի հիմնադրամի» հաշվին: Օրինակ, 2016 թ. մայիսի 17-ին ¥այսինքն՝ Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի տխրահռչակ միջազգային օրվա նախօրեին¤ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը մի տեսահոլովակ էր հրապարակել դեսպանության մամուլի կցորդ Ջեյք Հոշերտի մասնակցությամբ, որտեղ վերջինս բացահայտորեն հոմոսեքսուալիզմ էր քարոզում: Երեք օր հետո տեսահոլովակը հանվեց, բայց այն հասցրել էին պատճենել, և հայերեն իմացող ցանկացած ոք առանց դժվարության կհասկանա, թե կիսաքողարկված ձևով ինչի է կոչում հայ հանրությանը պարոն կամ «տիկին» Հոշերտը: Նույն օրը, ոչկառավարական կազմակերպություններից մեկի, «Փինկ-Արմենիայի» տեղեկության համաձայն, ԵԱՀԿ-ն հրապարակեց մի հայտարարություն, որտեղ մասնավորապես ասվում է. «Տրանսգենդերներին դանակահարում են հենց փողոցում, կամ նրանք բռնության են ենթարկվում իրենց տներում: Գեյերի շքերթներն արգելվում են, կամ էլ իրավապահ մարմինները չեն վերահսկում այդ երթերը ինչպես հարկն է, փողոցներում երևում են ԼԳԲՏ ներկայացուցիչներին սպանելու սպառնալիքներով պաստառներ, փակվում են թեժ գծերն ու կայքերը, որոնք օգնություն են ցուցաբերում ոչ ավանդական կողմնորոշմամբ երիտասարդներին, ոստիկանները արդյունավետ քրեական հետաքննություն չեն անցկացնում հոմոֆոբների ու տրանսֆոբների նկատմամբ գործադրվող բռնության փաստերի առնչությամբ: Այս ամենը տեղի է ունենում Եվրոպայում, և այս իրավախախտումները արձանագրվում են պարբերաբար»: ԵԱՀԿ հանձնաժողովը պատգամավորներին և մյուս պաշտոնատար անձանց դիմել է հետևյալ կոչով. «Անհրաժեշտ է պարբերաբար դատապարտել ոչավանդական կողմնորոշմամբ անձանց վրա կատարվող բոլոր հարձակումները: Հարկավոր է վերջ դնել անպատժելիության և թշնամանքի տարածման մթնոլորտին: Պետք է ապահովված լինի խոսքի ազատության և ԼԳԲՏ անձանց կողմից բողոքի ակցիաների անցկացման իրավունքը: Պետք է քաղաքացիական անձանց թույլ տալ գործել ի պաշտպանություն այն մարդկանց, որոնք խտրականության են ենթարկվում իրենց ոչավանդական կողմնորոշման պատճառով: Իրականացնել խորհրդարանական վեհաժողովի կողմից Եվրոպայում տրանսգենդերների առնչությամբ 2048 ձևաչափում արձանագրված առաջարկությունները»: ԵԱՀԿ-ում հայտարարել են նաև, որ անհրաժեշտ է ապաքրեականացնել հոմոսեքսուալիզմը այն երկրներում, որտեղ դա քրեական պատիժ է ենթադրում:

(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3993

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ