Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկնել է Բեռլին

Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկնել է Բեռլին
18.10.2017 | 09:17

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հնգօրյա այցով մեկնել է Բեռլին` Արևելյան ուղղափառ եկեղեցիների հովվապետերի հետ մասնակցելու Եվրոպայում Ռեֆորմացիայի 500-ամյա հոբելյանի հիշատակության շրջանակներում անցկացվող պաշտոնական միջոցառումներին:

Այցի շրջանակում նախատեսվում է Վեհափառի և Արևելյան ուղղափառ եկեղեցապետերի հանդիպումը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Գերմանիայի Հայոց թեմի Բեռլինի հայ համայնքի հետ: Վեհափառ հայրապետն օրհնության խոսքով հանդես է գալու նաև «Մերձավոր Արևելքի քրիստոնյաները» միջազգային գիտաժողովի բացմանը:
Արևելյան ուղղափառ եկեղեցիների հովվապետերի նախագահությամբ հոկտեմբերի 21-ին Բեռլինի Մայր տաճարում տեղի է ունենալու միջեկեղեցական աղոթք` Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման ու պահպանման համար:

Դիտվել է՝ 820

Մեկնաբանություններ