Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Յուրոփը» չի ցանկանում, որ համաձայնագիրն ստորագրվի

«Յուրոփը» չի ցանկանում, որ համաձայնագիրն ստորագրվի
20.10.2017 | 07:22

Այսօր Հայաստանում կլինի Լեհաստանի ԱԳ նախարարը, իսկ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դեռ չի վերադարձել Լեհաստանից: Կարո՞ղ ենք կարծել` ինչ-որ բան, փաստորեն, այն չէ: Կարող ենք: Չերկնչենք ու արձանագրենք` Լեհաստանը ԵՄ-Հայաստան հարևանության համաձայնագրի ստորագրման այս փուլում բավականին առաձգական, դիվանագիտորեն ձևակերպած` առանցքային նշանակությամբ երկիր է դառնում, ընդ որում` ոչ թե ավանդական պատկերացումների, «գունավոր հեղափոխությունների», այլ, կարելի է ենթադրել Ադրբեջանի մասով. չար լեզուներն ասում են` ոչ միայն Հունգարիան է Ադրբեջանին «սիրում», այլև, կարծես, Լեհաստանը: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար էլ ասենք, որ հայկական կողմն ամեն ինչ անում է` նոյեմբերի 24-ին պայմանագիրն ստորագրելու, նույն Լեհաստանի և նրա ԱԳ նախարարի հետ իրավիճակը «հասկանալու» համար: Չնայած Լեհաստանը միակը չէ, որ նոյեմբերի 24-ին կարող է «տեխնիկապես» պատրաստ չլինել փաստաթղթի ստորագրմանը:

Կա ևս չորս երկիր` Չեխիա, Էստոնիա, Գերմանիա, Ռումինիա, որոնց դեպքում ևս «ընթացակարգային» խնդիրներն առկա են: Ի դեպ, տարընթերցման նման մի բան է ստացվում, երբ ասում են` թարգմանության խնդիր ևս գոյություն ունի. «նանո» այս դարում փոքր-ինչ ծիծաղելի է նման պատճառաբանությամբ նման կարևոր փաստաթղթի ստորագրման ոչևսացումը, մանավանդ որ փաստաթուղթը մեկ անգամ արդեն «ամուսնացած» է եղել և «կուտ» է գնացել, էլ չենք ասում, որ այն անդրանիկն է լինելու ԵԱՏՄ տարածքում:
«Տեխնիկական» խնդիրներից առավել կարևոր են քաղաքական ենթատեքստերը, որ կարող են դրված լինել այս համաձայնագրի չերևացող «մասում»: Արձանագրենք.
ա) Հայաստանն այս անգամ աներկբա գնում է համաձայնագրի ստորագրմանը, անում ամեն ինչ` բոլոր կարգի խոչընդոտները վերացնելու համար: Ասել է` Եվրոպայից և Հայաստանից որևէ մեկը չի կարող մեղադրել Հայաստանին, եթե այնպես ստացվի, որ նոյեմբերի 24-ին համաձայնագիրը չստորագրվի:
բ) Ռուսաստանը ևս այս անգամ չի խանգարում: Պնդում են բոլորը: Ճիշտ է, Ռուսաստանը Ռուսաստան չէր լինի, եթե չխանգարեր: Պարզապես տիկին Սոբչակի հետ ընտրությունների գնացող, Արևմուտքի հետ հազարավոր խնդիրներ ունեցող պարոն Պուտինը շատ լավ է հասկանում` ինչ ասել են «ընթացակարգ» և «տեխնիկական պատճառներ», ուստի իր ծանր տեղը չի թեթևացնում, անիմաստ չի միջամտում:
գ) «Յուրոփը», այն է` Արևմուտքը, նու՜րբ, անչափ նուրբ է խաղում. բանն այն է, որ «Յուրոփը» նույնպես անչափ լուրջ է մոտենում խնդրին: Եվ որքան էլ պարադոքսալ է, համարձակություն ունենանք ասելու. այդ «Յուրոփը» չի ցանկանում, որ համաձայնագիրն ստորագրվի: Ինչու՞: Շատ պարզ. «Յուրոփը» չի ցանկանում վտանգել համաձայնագիրն ընդհանրապես: «Յուրոփը» շատ լավ է ճանաչում Ռուսաստանին: «Յուրոփը», որն այսօր Սաակաշվիլիով նոր պարտիա է սկսել ՈՒկրաինայում, հասկանում է, որ Հայաստանում դեռ կա «ապրելու ապրիլ», շատ լավ տեսնում է, որ Հայաստանում ներքաղաքական միակ հարցադրումը «ո՞վ է լինելու վարչապետ»-ն է, չի ցանկանում, բոլոր դեպքերում, երկրորդ ՈՒկրաինա ունենալ, չի ցանկանում Ռուսաստանի ձեռքերին ազատություն տալ, և «ազատ ձեռքերով» պատերազմի մղել Ադրբեջանին. այլ անչափ նրբագեղ, ինչպես ինքը կարող է` փափուկ քաղաքականությամբ հետաձգում է համաձայնագրի ստորագրումը մինչև տարվա վերջ, «այնտեղից» էլ` մինչև մայիս:


Որովհետև խաղում է Սերժ Սարգսյանի «կողմից»` այն պարզ պատճառով, որ վերջինիս խաղը իրենց ծանոթ է. այն կառուցված է գրագետ տախտակի և շախմատային անխոցելի հաշվարկի` հետ-առաջի վրա:
Ասել է` «տեխնիկական խնդիրներին», ցանկալի է դա նրանց, թե ոչ, վերջինս տիրապետում է «նա բիս»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1732

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ