Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իրականամե՞տ, թե՞ վերացական

Իրականամե՞տ, թե՞ վերացական
20.10.2017 | 07:36

Կոնսպիրոլոգիա՝ դավադրությունների տեսություն, դավադրաբանություն, գաղտնէաբանություն: Բացահայտում է հասարակայնորեն նշանակալի իրադարձությունների, որոշակի պատմական երևույթների կամ ընդհանուր առմամբ պատմության ընթացքը որպես մարդկանց որոշակի խմբերի դավադրության արդյունք, որոնք այդ գործընթացը ղեկավարում են, ելնելով շահախնդրության, պատվամոլության կամ այլ խմբային ու կլանային շահերից:
Տեսության ակադեմիական բացատրությունն արդեն առիթ է տալիս որոշակի կասկածամտություն դրսևորելու դավադրաբանական պատմական ու արդիական մեկնաբանությունների ու վերլուծությունների նկատմամբ, դրանց հեղինակներին՝ կոնսպիրոլոգներին, համարելով անհարկի «հրաշագործություններով» հրապուրված «խենթ» մարդիկ: Բայց մեծն «Գաղտնիք» հասկացությունն էլ հենց չի կարող հիմք չդառնալ նման էկզոտիկ տեսության: Եվ լիովին անտեսել կոնսպիրոլոգիական պեղումները նույնպես բանական չէ: Հիշենք, օրինակ, մասոնների պատմական դերակատարությունները: Կամ` մեր օրերում ինչպես են բազմանում զանազան գաղտնի միջազգային կազմակերպությունները՝ Բիլդերբերգյան ակումբ, Միջազգային հարաբերությունների խորհուրդ, Եռակողմ հանձնաժողով, Հռոմի ակումբ, 300-ի կոմիտե, Հրեական քաղաքական հետազոտությունների ինստիտուտ, Վաշինգտոնի մերձավորարևելյան հարաբերությունների ինստիտուտ, Ազգային անվտանգության հարցերի հրեական ինստիտուտ և այլն: Էլ չենք ասում «Համաշխարհային կառավարության» մասին: Ինչի մասին ենք խոսում, երբ բազմաթիվ հրապարակումներում «ամենագաղտնախորհուրդ» պետությունների շարքում հիշատակվում է… Վատիկանը: Կոնսպիրոլոգիան հաճախ է նշում, որ Եվրոպան ինքնասպանություն է գործում, որ եկվոր ասիացիների ու աֆրիկացիների հետ տեղացիների միախառնման միջոցով նոր սերման եվրոպացիներ ստանալու նպատակասլաց ու ծրագրված գործընթացի հետևում կանգնած է հենց Վատիկանը:


Ասում են` Հայաստանի հայաթափման գործին ակտիվորեն լծված են նաև հրեաները: Եթե այդ մասին խոսակցություն բացես Իսրայելում, ապա կլսես, թե դա տխմարություն է: Սակայն արդյո՞ք միայն բիզնես է Իսրայել-Ադրբեջան միլիարդների հասնող ռազմական համագործակցությունը: Կովկասյան Իսրայել՝ ահա և քեզ կոնսպիրոլոգիա: Ավելին, կոնսպիրոլոգիական չե՞ն այն պնդումները, թե բուն Հայաստանում էլ կան ուժեր, որոնք ոչ միայն շահագրգռված են արտագաղթով, այլև իրենք են նպաստում այդ գործընթացի «ահագնացմանը»:


Ռուսաստանում կոնսպիրոլոգիական հետազոտությունները արտասովոր երևույթ չեն: Կան նույնիսկ լրատվամիջոցներ, որոնք ունեն նման խորագրով մշտական ենթաբաժիններ: Այս անգամ ներկայացնենք ռուսական կոնսպիրոլոգիական մի վարկած, և ահա թե ինչու: Բանն այն է, որ հայոց լրատվամիջոցներում մեծաթիվ են հակառուսական նյութերը, իսկ ահա Եվրոպայի հասցեին հազվադեպ կհանդիպես քննադատության: Բայց արդյոք արդարացվա՞ծ է հայաստանցիների եվրոպասիրությունը: Ինչի՞ վրա է այն հիմնված: Հնարավո՞ր է հույս դնել քաղաքականապես ու բարոյապես խեղված, ինչպես ռուսներն են ասում, Եվրասոդոմի վրա:
Սկսենք փոքր-ինչ հեռվից: Ժամանակակից Եվրամիության հիմնադիրներից ու գաղափարախոսներից մեկը եղել է ավստրիացի փիլիսոփա, գրող և քաղաքագետ Ռիխարդ Նիկոլաուս Կուդենհովե-Կալերգին: Նա Եվրամիության վերջնական նպատակ է ճանաչել այնպիսի նոր եվրոպական հասարակության ստեղծումը, որը կազմված լինի միջին ռասայի, միջին մաշկի գույնի (եգիպտատիպ), միջին դավանության, միջին սեռի մարդկանցից՝ «բարձրագույն ռասայի»՝ կրեատիվ ու խելացի հրեաների ղեկավարությամբ: Ահա և, Եվրամիությունը հիմնադրել է Կուդենհովե-Կալերգիի մրցանակ, որ շնորհվում է այն եվրոպական երկրների լիդերներին, որոնք առավել մեծ ավանդ են ներդրել նշյալ անձի գաղափարներն իրագործելու, ինչպես նաև տարադրամային, տնտեսական ու քաղաքական ղեկավարությանը Եվրամիության վերազգային կառույցներին ենթարկելու ասպարեզում: Այդ «հեղինակավոր» մրցանակի պատվավոր տիրակալներից մեկը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է: Ի՜նչ արժանիքների, ի՜նչ նվաճումների համար:


Միայն կույր ձևացողը կարող է չնկատելու տալ, որ Եվրոպան սրընթաց հավատափոխվում է, ու առաջին հերթին իր ներգաղթի քաղաքականության պատճառով (մի կողմ դնենք այլասերիչ «եվրոպական արժեքները»): Եվ այս ասպարեզում Եվրոպա թափանցող աֆրոմուսուլմանական տգետ խառնամբոխի մեծագույն սիրահարն ու հովանավորը, անշուշտ, Գերմանիայի կանցլերն է: Ռուսական մամուլը վերջերս հրապարակել էր գերմանացի թունելագործ դոկտոր Աուստեա Էմիլիա Դոմինիկասի ընդարձակ նամակ-հոդվածը Գերմանիայի 7 կոնկրետ նշված վայրերում նաև իր անմիջական մասնակցությամբ ստորգետնյա խոշոր օբյեկտներ կառուցելու մասին, իբր արտակարգ իրավիճակներում բնակչությանը զանգվածաբար տարհանելու նպատակով: Համալիրներից յուրաքանչյուրը նախատեսված է 300 000 մարդու համար, և դրանք ապահովված են ապրելու համար անհրաժեշտ բարձրակարգ ենթակառուցվածքներով: Դոմինիկասը նշում է, որ այդ համալիրներում նախատեսված է մզկիթների ու մուսուլմանական աղոթատների կառուցում, այսինքն, դրանցում պիտի ապրեն բացառապես մուսուլմաններ: 2006 թվականին սկսվել է հիմնական բունկերի մոնտաժը, որին մասնակցել են նաև իսրայելցի և ֆրանսիացի մասնագետներ: Դոմինիկասը մանրամասնորեն ներկայացնում է այդ օբյեկտների արդիական բազմակողմ տեխնիկական հագեցվածությունը: Սակայն ամենաանսպասելին առջևում է: Պարզվում է` հիմնական համալիրները նախատեսված են ռազմական տեխնիկայի ու իսլամիստ զինվորների համար, որոնք անհրաժեշտ պահին օգնության կհասնեն Եվրոպայի մուսուլման բնակչությանը: Այնուհետև բերվում են սահմռկեցուցիչ պատկերներ, թե իսլամիստները ինչպես և ինչ դաժանությամբ պիտի ոչնչացնեն եվրոպացի քրիստոնյաներին:
Դե, սա արդեն գերկոնսպիրոլոգիա է, սին հեքիաթ, կասեն «Իրատեսի» իրատես ընթերցողները: Գուցե և: Սակայն ուշադիր լինենք. այսօր միայն Գերմանիայում բնակվում է մոտ 5 միլիոն մուսուլման, հիմնականում թուրքեր ու քրդեր: Ֆրաու Մերկելի իշխանության օրոք մզկիթների ու մուսուլմանական աղոթատների թիվը մոտենում է 5000-ին: Եվ ներգաղթողների մուտքը Եվրոպա, հիմնականում Գերմանիա, շարունակվում է: Այս կապակցությամբ Սաուդյան Արաբիան առաջարկել է ֆինանսավորել ևս 200 մզկիթի կառուցումը: Մինչև տարեվերջ «մարդասեր» Մերկելը կընդունի ևս 2 միլիոն գաղթական մուսուլմանի: Այսօր էլ ներգաղթից պարապուրդ չունեն Գերմանիայի խոշորագույն քաղաքների օդանավակայանները: Ստորգետնյա համալիրներ իսլամիստների համար…


Եվրոպայի ապագայի անողոք դատավճիռը, բնավ էլ ոչ կոնսպիրոլոգիական, թերևս կայացրել է հանգուցյալ Մուամմար Քադաֆին, ժամանակին «մարգարեաբար» հայտարարելով. «Երևում է` Ալլահը Եվրոպայում մուսուլմաններին հաղթանակ է պարգևում առանց սրի, զենքի ու զավթումների: Մեզ պետք չեն ահաբեկիչներ, մեզ պետք չեն մահապարտներ, ընդամենը 20 տարի հետո Եվրոպայի տասնյակ միլիոնավոր մուսուլմանները աշխարհամասը կդարձնեն մուսուլմանական»:
Մենք ա՞յս Եվրոպան ենք իդեալականացնում:

Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 5389

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ