«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ի՞նչ կա Հայաստանի համար «եվրարժեքների ու եվրաստանդարտների ընդհանուր ծրարում»

Ի՞նչ կա Հայաստանի համար «եվրարժեքների  ու եվրաստանդարտների ընդհանուր ծրարում»
20.10.2017 | 07:47

(Նախորդ մասը)

Մենք չպետք է դժգոհենք եվրոպացի դիվանագետներից: Դա նրանց աշխատանքն է: Նպատակն է ազգերը կտրել սեփական ավանդույթներից և բարոյալքել նրանց: Պետք են ստրուկներ և՝ հնազանդ: Մեկ անգամ ևս վերադառնանք 2013-15 թվականներ: ԵՄ-ը Հայաստանին ստիպեց տենդագին փոխել ավելի քան 1100 ազգային օրենք, քանի որ երկրի իշխանությունները «թախանձագին խնդրում էին» իրենց «ընդունել» Արևմուտքի հետ ինտեգրման ցանկացած ձևի մեջ. այն տարիներին խոսքը «համատարած» ինտեգրման մասին էր՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի տեսքով: Դե, այնպիսին, ինչպիսին սարքեցին ՈՒկրաինայի գլխին, հիմա կամ իրականացնում են Մոլդովայում ու Վրաստանում, կամ էլ «արգելակել են» և այլն, և այլն: Այո, 2013 թ. սեպտեմբերից, կարծես, Հայաստանի համատարած «եվրաստանդարտացումը» երկրորդ պլան է անցել, բայց, այդուամենայնիվ, Հայաստանի իշխանությունները մինչ օրս էլ Արևմուտքի հետ թեկուզ մասնակի ինտեգրման հույսեր են փայփայում: Իսկ 2015-ի ամռանը եվրամասնագետները, կարո՞ղ եք պատկերացնել, Հայաստանում տեսչական հսկողության էին ենթարկում սահմանադրական փոփոխությունների նախագիծը: 2015 թ. օգոստոսի 25-ին Եվրոպայի մարդու իրավունքների (կարդա՝ առնվազն Բրյուսելի Եվրահանձնաժողովի) անունից Երևանում, այսպես կոչված, Վենետիկի հանձնաժողովի անդամ Քրիստոֆ Գրաբենվարտերի արած հայտարարությունները, ըստ երևույթին, այն ժամանակ չէին հասել հայ հասարակության անդամների մեծ մասին:

Հարկադրված ենք մեկ անգամ ևս Հայաստանի ուշադրությունը սևեռելու պարոն Գրաբենվարտերի խոսքերի վրա: Ի պատասխան այն հարցի, թե արդյոք Երևանում կայացած հանդիպումների ընթացքում իրենք համաձայնության եկե՞լ են միասեռ ամուսնություններին առնչվող հոդվածների շուրջ, «քաղաքակիրթ Եվրոպայի» բանագնացը պատասխանել է. «Մեր մեկնաբանությունը ոչ մի կերպ ուղղված չէր ընտանիքի և ամուսնական իրավունքների պաշտպանության սահմանափակմանը: Դա սոսկ տեղեկություն էր Հայաստանի իշխանությունների համար, որ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կարծիքով, միասեռ ամուսնությունները պետք է թույլատրվեն: Ներկայումս այս է եվրոպական ստանդարտը: Այս շրջանակներում է պետք դիտարկել մեր առաջարկությունը»: Ինչպես հայտնի է, ավելի վաղ Վենետիկի հանձնաժողովը իր առաջարկություններում նշել էր նաև, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների նախագծի 34-րդ և 15-րդ հոդվածները չպետք է ընկալվեն իբրև միասեռ ամուսնությունների արգելք:


Հայաստանի իշխանությունները, մեծ հաշվով, լռեցին այն ժամանակ՝ 2015-ի օգոստոսին, լռում են նաև հիմա, թեև մինչև 2015 թ. օգոստոսը բարձրաստիճան պաշտոնյաներն անգամ կմկմում էին, թե երկրում ոչ մի «գենդերային օրենք» պետք չէ, նույնիսկ հենց «գենդեր» բառը հարիր չէ Հայաստանին: Լռում է արևմտամետ ընդդիմությունը (ասենք, ոչարևմտամետն էլ է հիմնականում լռում). տպավորություն է ստեղծվում, թե նրա համար կա՛մ միևնույն է՝ ինչի են ձգտում վերածել Հայաստանը «Արևմուտքի բարեկամները», կա՛մ էլ ձեռքով-ոտքով կողմ է երկրում միասեռ ամուսնությունների օրինականացմանը: Չէ՞ որ դա հիմա «եվրոպական ստանդարտ» է, ինչի ջատագովն են ամեն տեսակի «ելքերը»: Լռում են ազգային ազատագրական պատերազմի վետերանները, որոնք ազգի աչքում խիզախության ու անսասան տոկունության խորհրդանիշ են թշնամու հետ բախումներում: Բայց չէ՞ որ նա՝ այդ նոր թշնամին, արդեն Հայաստան է եկել, և նրա անունը «եվրոպական ստանդարտ» է: Լռում է երկրի պաշտպանության նախարարությունը. իսկ մի՞թե զինվորականները չպետք է անհանգստանան, որ նման օրենքը հանգեցնելու է... հնարավոր զինակոչիկների թվի գոնե կրճատմանը (վաղ թե ուշ) կամ էլ զինված ուժերի շարքերում հոմոսեքսուալիստների ի հայտ գալուն: Վերջապես, լռում է Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հիերարխիան. երևի նրա ներկայացուցիչները պատրաստ են միասեռ ամուսնությունների ծես կատարելու: Այնպես որ, եվրոպացի «քաղաքակիրթ» սոդոմական Գրաբենվարտերը 2015 թ. օգոստոսին Երևանում ոչ մի առանձնակի բան չի արել իբրև Ամերիկայի հլու-հնազանդ եվրոպացի ստրուկ, նա սոսկ ջանադիր կատարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջադրած խնդիրը: ՈՒ չէ՞ որ նախազգուշացրել է հայերին՝ «այսպիսին է եվրոպական ստանդարտը», ձեր տղաներին պետք է քարոզչությամբ վերածեք գեյերի, աղջիկներին՝ լեսբուհիների, ծնելությունը պետք է իջեցվի զրոյից ցածր և այլն: Երբ այս ամենը գիտակցում ու համադրում ես, արդեն չես հասկանում, թե երբ է անկեղծ սահմանադրության երաշխավորը: Երբ Հայաստանը դիտավորյալ տանում է ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրմա՞նը, թե՞ երբ հանկարծ երկրում ծնելության ավելացման կոչ է անում:

Պետք է ընտրություն կատարել. կա՛մ «եվրաստանդարտներ», կա՛մ ծնելություն: Իսկ ի՞նչ է կատարվում: ԱՄՆ-ում, Եվրոպայում, հիմա էլ Հայաստանում: Շատ ազդեցիկ և հենց ամերիկացի քաղաքական գործիչ, հանրապետական «ճուռակ» Պատրիկ Ջոզեֆ Բյուկենենը 2002 թ. լույս ընծայեց իր «Արևմուտքի վախճանը» գիրքը, որտեղ շարունակում էր զարգացնել Շպենգլերի և Ֆուկույամայի գաղափարները եվրոպական (այսինքն՝ արևմտյան) քաղաքակրթության ներքին ճգնաժամի մասին, որի պատճառները, ըստ Բյուկենենի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի երկրների ապաքրիստոնեացումն է, ծնելության նվազումը, հասարակության տրոհումը հակամարտող ազգային, կրոնական և այլ խմբերի: Վերլուծելով ժողովրդագրական իրադրությունը արդի աշխարհում, Բյուկենենը հոռետեսորեն է նայում ԱՄՆ-ի ու Եվրոպայի ժողովուրդների ապագային: Ընտանիքի փլուզման հետևանքով բնակչության թվի նվազումը հանգեցնում է եվրոպական տեղաբնիկ ժողովուրդների և ԱՄՆ-ի սպիտակամորթ բնակչության վերացմանը: Չվերահսկվող ներգաղթը հնարավոր է դարձնում «երրորդ աշխարհի» երկրներից եկվորներով նրանց արագ փոխարինումը: «Ամերիկայի ապաքրիստոնեացումը վտանգավոր խաղ է, որի արժեքը մեր քաղաքակրթության լինել-չլինելն է: Ամերիկան ծովն է նետել «ազգային կողմնացույցը», որով հանրապետությունը կողմնորոշվել էր 200 տարի, իսկ հիմա լողում է աչքաչափով»,- ցավով արձանագրում է Բյուկենենը:


Այս բանը պնդում են ոչ թե հայերը, ոչ թե ռուսները, նույնիսկ ոչ թե եվրոպացիները, այլ հենց ամերիկացիները, ամերիկյան գործող քաղաքական վերնախավի փայլուն ներկայացուցիչներից մեկը, ամերիկյան քաղաքական դաշտի «շոտլանդական կլանի» ամենաունևոր ընտանիքի ճյուղերից մեկը: Բյուկենենը 1983 թվականից «Ամերիկյան գործ» հիմնադրամի նախագահն է: 1992 և 1996 թթ. եղել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու հանրապետական կուսակցության, իսկ 2000 թվականին՝ ռեֆորմիստական կուսակցության կողմից: 1969-2000 թթ. հանրապետական կուսակցության ծայրահեղ աջ խմբակցության գաղափարախոսն էր: Բայց Բյուկենենի հետևությունները կարելի է և ընդհանրացնել, ապաքրիստոնեացման զանգվածային փորձը (իսկ միասեռ ամուսնությունները՝ իբրև զուտ սոդոմ-գոմոր, պատերազմի բացահայտ հայտարարում է քրիստոնեությանը, հատկապես Արևելյան քրիստոնեությունը), լինի դա Ամերիկայում, Եվրոպայում, թե Անդրկովկասում, ըստ էության, պատերազմ է ընդդեմ բոլոր միաստվածական Աբրահամական կրոնների: Ըստ էության, դա պատերազմ է ընդդեմ Աստծո: Իսկ չէ՞ որ Հայաստանում դարեր ի վեր հպարտությամբ են ասում, թե մենք քրիստոնեությունը պետական կրոն հռչակած առաջին երկիրն ենք: Դրա համար էլ, որպեսզի մյուսների դիմադրությունը թուլանա, քրիստոնեական բարոյախոսության հիմքերը պետք է ոչնչացնել հենց Հայաստանում, հայերի շրջանում: Չէ՞ որ եթե հանձնվում են «ամենաառաջին քրիստոնյաները», ի՞նչ է մնում մյուսներին անելու: Կապիտուլյացիա:


2015 թ. դեկտեմբերի 11-ին Երևանի ու ԵՄ-ի միջև համաձայնագիր ստորագրվեց «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության աջակցության» բյուջետային ֆինանսավորման մասին, որով ԵՄ-ը Հայաստանի իշխանություններին ստիպում էր մինչև 2016 թ. վերջը այլասերվածների իրավունքների պաշտպանության օրենքներ ընդունել: Եվ, ինչպես երևում էր լրատվամիջոցների հրապարակումներից, 2016-ին կառավարությունն արդեն կարծես ձեռնամուխ էր եղել գործին: Համենայն դեպս, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի 2016 թ. հունիսի 7-ի հայտարարությունն այն մասին, թե «Հայաստան-ԵՄ նոր համապարփակ իրավաբանական փաստաթղթի շուրջ բանակցություններն ընթանում են հաջողությամբ, և Հայաստանում հուսով են, որ խելամիտ ժամկետներում փաստաթուղթը կստորագրվի», ինչպես նաև ընթացիկ 2017 թ. արված հայտարարությունները հասարակությանը մեծ մասամբ ներշնչում են ոչ թե ուրախություն ԵՄ-ի հետ հաջող քաղաքականության համար, այլ լուրջ ու հիմնավոր երկյուղներ այն բանի համար, որ Հայաստանի իշխանությունները կապիտուլյացիայի են ենթարկվել «այս է եվրոպական ստանդարտը» ձևակերպման առջև: Չէ՞ որ արդեն պարզ է, որ առանց «ԼԳԲՏ ընկերության» անդամների պաշտպանության օրենքների ընդունման պաշտոնական Երևանից թե՛ «փողերի վերաբերյալ հաշվետվություն» կպահանջեն, թե՛ ոչ մի «համապարփակ իրավաբանական փաստաթուղթ» չեն տա, որին այնքան սրտատրոփ սպասում են Հայաստանի իշխանությունները:


Զայրացնում է նաև հետևյալը. ամբողջ աշխարհին է հայտնի, որ 2016 թ. փետրվարի 12-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը և Մոսկվայի ու համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը ընդունեցին Հավանայի համատեղ հռչակագիրը, որտեղ աշխարհի երկու առավել ազդեցիկ բարձրագույն քրիստոնեական հիերարխիաների ղեկավարները թե՛ քրիստոնեությանը (ուրեմն և միասնական Աստծո մասին ուսմունքին), թե՛ ամբողջ աշխարհին սպառնացող գլխավոր վտանգներից մեկը համարել են հենց Եվրոպան ապաքրիստոնեացնելու փորձը: Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու ղեկավարն ու պոնտիֆիկոսը աշխարհին հասկացրին, որ կաթոլիկներն ու ուղղափառները, եթե նրանք իրոք հավատացյալներ են, ունեն ընդհանուր արժեքներ, և դրանք այն «արևմտյան արժեքները» չեն, որ «արևմտյան ժողովրդավարության» և «եվրաինտեգրման» հայրերը պարտադրել ու պարտադրում են և՛ Արևելյան Եվրոպայի երկրներին, և՛ նախկին խորհրդային հանրապետություններին, և՛ նույնիսկ ձգտում են տարածել ամբողջ աշխարհի վրա: Արևմուտքի այդ մասի համար են նախատեսված Կիրիլի ու Ֆրանցիսկոսի հետևյալ խոսքերը. «Մեզ մտահոգում է այդքան շատ երկրներում ստեղծված իրավիճակը, որտեղ քրիստոնյաներն ավելի ու ավելի են կրոնական ազատության և իրենց համոզմունքների մասին վկայելու իրավունքի ու դրանց համապատասխան ապրելու սահմանափակումների բախվում... Որոշ երկրների վերածումը ապակրոնական հասարակության, որոնց խորթ են Աստծո խոսքն ու նրա ճշմարտությունը, կրոնական ազատությանն սպառնացող լուրջ վտանգ է պարունակում: Մենք անհանգստացած ենք քրիստոնյաների իրավունքների ներկա սահմանափակմամբ, էլ չենք խոսում նրանց նկատմամբ խտրականության մասին, երբ որոշ քաղաքական ուժեր, առաջնորդվելով աշխարհականացման գաղափարախոսությամբ, որն այնքան հաճախ է ագրեսիվ դառնում, ձգտում են նրանց դուրս մղել հասարակական կյանքի ճամփեզր... Մենք դեմ ենք նման ինտեգրմանը, որը չի հարգում կրոնական ինքնությունը: Բաց լինելով մեր քաղաքակրթության մեջ այլ կրոնների կողմից ավանդի ներդրման համար, մենք համոզված ենք, որ Եվրոպան իր քրիստոնեական արմատներին հավատարմության կարիքն ունի: Կոչ ենք անում Արևմտյան և Արևելյան Եվրոպայի քրիստոնյաներին՝ միավորվել Քրիստոսի և Ավետարանի մասին համատեղ վկայության համար, որպեսզի Եվրոպան պահպանի իր հոգին՝ ձևավորված երկուհազարամյա քրիստոնեական ավանդույթով»:

Տեսեք, թե ուր է հասել աշխարհը. կաթոլիկ և ուղղափառ կրոնապետերը ստիպված են համատեղ հռչակագրի հատուկ կետերով գերժողովրդավարներին ու գերազատականներին «հիշեցնել», թե ինչ են ընտանիքն ու ամուսնությունը. «Ընտանիքը մարդու և հասարակության կյանքի բնական կենտրոնակետն է: Մենք անհանգստացած ենք շատ երկրներում ընտանիքի ճգնաժամով: ՈՒղղափառներն ու կաթոլիկները, միևնույն պատկերացումներն ունենալով ընտանիքի մասին, կոչված են վկայելու ընտանիքի մասին որպես սրբության ուղու, որը ամուսինների փոխադարձ հավատարմությունն է, երեխաներ ծնելու և դաստիարակելու նրանց պատրաստակամությունը, սերունդների համերաշխությունն ու հարգանքը տկարների նկատմամբ: Ընտանիքը հիմնված է ամուսնության վրա՝ որպես տղամարդու և կնոջ ազատ ու հավատարիմ սիրո ակտի... Մենք ափսոսում ենք, որ համակեցության այլևայլ ձևերը ներկայումս հավասարեցվում են այդ միությանը, իսկ հայրության և մայրության՝ տղամարդու և կնոջ առանձնահատուկ կոչման մասին աստվածաշնչյան ավանդույթով լուսավորված պատկերացումները դուրս են մղվում հասարակական գիտակցությունից»:


Այսպես, ուրեմն, ու՞մ հետ է ժամանակակից Հայաստանը՝ ԱՄՆ-ից ստրկություն ընդունող ազատական այլասերվածների՞, թե՞ քրիստոնեական աշխարհի քահանայապետերի: Եվ ու՞մ հետ է Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն հիերարխիան: Հռոմի կաթոլիկ և Ռուս ուղղափառ եկեղեցիների կոչը լսե՞լ են, արդյոք, Հայաստանի իշխանություններն ու Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն հիերարխիան: Կարծում եմ՝ ժամանակն է, որ Հայաստանի գործող վերնախավը լիարժեք գիտակցի՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած ամենաառաջին ազգի և «ժամանակակից եվրոպական ստանդարտներին» միանալու ցանկություն հայտնած (իբր) «ժամանակակից ազգի» «աթոռներին» ոչ ոք չի կարող նստել: Հարկ կլինի ընտրություն կատարել՝ կա՛մ մնալ Աստծո գրկում, կա՛մ էլ «Արևմուտքի դեղատոմսերով» Հայաստանը դարձնել սոդոմ-գոմորի հլու-հնազանդ օջախներից մեկը:

(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2445

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ