Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Էդուարդ Շարմազանով. Այս կրակոցով Ադրբեջանը ցույց տվեց, թե որն է իր խոսքի արժեքը

Էդուարդ Շարմազանով. Այս կրակոցով Ադրբեջանը ցույց տվեց, թե որն է իր խոսքի արժեքը
20.10.2017 | 13:38

Վերջին տարիներին սա առաջին համատեղ հայտարարությունն էր, որն ընդունվել է ոչ միայն համանախագահների, այլև բանակցող կողմերի ԱԳ նախարարությունների կողմից, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Ժնևում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին:

Նա նկատեց, թե պայմանավորվածություն է եղել, որ շփման գծում լարվածությունը պետք է թուլացնել, և «սրանք միայն ու միայն այն բովանդակային պայմանավորվածություններն էին, որ ձեռք են բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում»: Խոսելով սահմանին հակառակորդի կրակոցից զինվորի մահվան մասին` Շարմազանովն ասաց. «Այս կրակոցով Ադրբեջանը ցույց տվեց, թե որն է իր խոսքի արժեքը, որ չի հարգում իր կողմից ընդունված միջազգային պարտավորությունները: Ադրբեջանը ցույց է տալիս, որ սա կրակոց է ոչ թե հայկական կողմի վրա, այլ սա կրակոց է Ժնևյան պայմանավորվածությունների նկատմամբ: Գոնե հիմա պիտի արձագանք լինի միջազգային հանրությունից՝ ուղիղ ու հստակ»:


Ադրբեջանի մեղադրանքները, թե նախագահ Սարգսյանը հանդիպման մանրամասները ներկայացրել է Ժնևի հայ համայնքի հետ հանդիպմանը, ԱԺ փոխնախագահը որակեց իրականության հետ կապ չունեցող, անհեթեթ հայտարարություններ: «Նախագահը Ժնևի հայ հանրության հետ հանդիպման ժամանակ ասել է այն, ինչ մենք միշտ ասում ենք, նախագահի հայտարարությունը նորություն չէ, և դա ժնևյան պայմանավորվածությունների մանրամասների հետ ոչ մի աղերս չունի: Ադրբեջանական կողմը ոչ մի ասելիք չի ունեցել, նրանք ընկալման խնդիր ունեն, հակառակ դեպքում նման հայտարարություններ չէին անի»,- ասաց ՀՀԿ խոսնակը:
Խոսելով ԱՄՆ նախկին համանախագահի հայտարարությունների մասին, թե պատերազմի լարված իրավիճակ կա հիմա և կողմերը չունեն համաձայնության ու փոխզիջումների ձգտում՝ նա նշեց. «Դիվանագետին հատուկ հավասարության նշան է դրել պարոն ՈՒոռլիքը ու կոռեկտություն է ցուցաբերել, բայց ով-ով՝ պարոն ՈՒոռլիքը շատ լավ գիտի՝ ով է իսկական խոչընդոտողը բանակցությունների առաջընթացը: Այսօրվա կրակոցով Ադրբեջանը ցույց տվեց, որ պատրաստ չէ կառուցողական բանակցությունների»:

Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ Հայաստանը որևէ նոր փաստաթուղթ Արցախի շուրջ չի քննարկում:
«Իսկ ժնևյան հանդիպման դրական կետն այն է եղել, որ հանդիպելն ավելի լավ է, քան չհանդիպելը: Արձանագրվեց ոչ միայն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրացում, այլև դրանց միացավ Ադրբեջանը, իսկ հիմա նա փորձում է հետ կանգնել պայմանավորվածություններից այդ կրակոցով: Այս կրակոցը ոչ միայն հայաստանյան ու արցախյան կողմերի դեմ էր, նաև այն հայտարարության դեմ էր, որին միացել է Ադրբեջանը: Սա իմ մասնավոր կարծիքն է»,- եզրափակեց Է. Շարմազանովը:

Դիտվել է՝ 2516

Մեկնաբանություններ