Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ջազմեն Գարի Քյոսայանը հանդես կգա յուրօրինակ համերգով

Ջազմեն Գարի Քյոսայանը հանդես կգա յուրօրինակ համերգով
20.10.2017 | 14:02

Հոկտեմբերի 28-ին «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում տեղի կունենա կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը:

Համերգի հատուկ հյուրերն են ամերիկացի տաղանդավոր ջազմեններ, «Գարի Քյոսայան ջազ քառյակի» անդամներ Լուիս վան Թեյլորը, Կարլ Վինսենտը, Դոնզել Դեվիսը, իսկ Հայաստանից նրանց կմիանան երաժիշտներ Նելլի Մանուկյանը, Ալլա Սահակյանը, Սոնա Ումրոյանը, Մարբեյը։

Բացառիկ համերգային երեկոյի ընթացքում հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու Գարի Քյոսայանի նոր ստեղծագործությունները:

Ի դեպ, վերջերս Քյոսայանն արժանացել է «Տարվա մարդ» կոչմանը` երաժշտության բնագավառում: Մրցանակը արտիստին է շնորհվել Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի 20-ամյա հոբելյանին նվիրված գիտական խորհրդի հանդիսավոր նիստի ընթացքում:

Դիտվել է՝ 1453

Մեկնաբանություններ