Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ի՞նչ է լինելու հետպատերազմյան Սիրիայում

Ի՞նչ է լինելու հետպատերազմյան Սիրիայում
21.10.2017 | 02:05

Սիրիայի արևելքում` Ռուսաստանի ու Իրանի աջակցությամբ` կառավարական զորքերի սրընթաց հարձակումը ջուրն է գցում ԱՄՆ-ի զինվորականների հույսերը` խորանալ ԻՊ-ի գրաված տարածքներում` Ռաքայի հաղթանակից հետո: Նախագահ Բաշար Ասադին աջակցող ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքների մեծացումը ամրապնդում է նաև Ասադի վարչակազմի դիրքերը երկրի ապագայի վերաբերյալ քաղաքական բանակցություններում, որ ՄԱԿ-ը մտադիր է նոյեմբերին վերսկսել։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ իրավիճակի փոփոխությունը Սիրիայում վկայում է «քաղաքական գործընթացը վերսկսելու սուր անհրաժեշտությունը»։ Կառավարական զորքերի առաջխաղացման հետևանքով ԱՄՆ-ի աջակցությունն ունեցող սիրիական դեմոկրատական ուժերը կտրվեցին հարավ-արևելքում զինյալների դիրքերից, ներառյալ սիրիաթուրքական սահմանի մոտ գտնվող Ալ Բուքամալ քաղաքը։ Ռուսական ռազմական ինքնաթիռների աջակցությամբ, որ հարվածներ են հասցնում` խախտելով Եփրատի երկայնքով ապակոնֆլիկտային գոտիների ստեղծման պայմանավորվածությունը, կառավարական զորքերը շրջապատել ու իրենց վերահսկողության տակ են վերցրել ևս մեկ հատված, որ ծրագրում էին գրավել ամերիկացիները` Ալ Մայադին քաղաքը, որտեղ թաքնվում էին ԻՊ-ի շատ ազդեցիկ ղեկավարներ: Ահաբեկիչները չեն դիմադրել, մեծ մասին հաջողվել է փախչել։ ԻՊ-ի զինյալների անսպասելի նահանջը հերքել է ամերիկացի զինվորականների ենթադրությունը, որ իրենք կկարողանան կառավարական զորքերից առաջ անցնել և Եփրատի երկայնքով առանցքային դիրքերը իրենց վերահսկողության տակ վերցնել: ԱՄՆ-ի նոր անվտանգության կենտրոնի գիտաշխատող Նիկոլաս Գերասի խոսքով` «ԻՊ-ի զինյալները որոշեցին Ասադի ուժերի դեմ չկռվել և դա հանգեցրեց ենթադրությունների փոփոխության, թե ինչ է լինելու տեղում»։ Կառավարական ուժերը ռուսական ինքնաթիռների աջակցությամբ խորացել են արևելքում` Սիրիայի նավթային գլխավոր Դեր էլ Զոր շրջանում, որ նախկինում ԻՊ-ի հիմնական ֆինանսական միջոցներն էր ապահովում։


«Ես չեմ պատասխանի հարցին` խախտվե՞լ է դեկոնֆլիկտային գոտու ստեղծման համաձայնությունը,- հայտարարեց գնդապետ Ռայան Դիլոնը,- հենց այդ պատճառով մենք շարունակում ենք Ռուսաստանի հետ երկխոսությունը»։ Երկու բանակների ներկայացուցիչների թեժ գծով ամենօրյա շփումներից բացի` ամերիկացի ու ռուս գեներալները վերջին մի քանի շաբաթում երկու անձնական հանդիպում են ունեցել, որոնցից մեկը Հորդանանում էր` քննարկելու Եփրատի հովտում օդային գործողությունները և ցամաքային զորքերի տեղաշարժը։
2016-ից ԻՊ-ի դեմ պայքարում առաջընթացը չափվում է սիրիական դեմոկրատական ուժերի զինյալներից ազատագրած քաղաքների ու գյուղերի թվով: Նրանց կազմում և արաբ զինյալներ կան, և սիրիացի քրդեր, նրանք ունեն ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ու ռազմական խորհրդականների աջակցությունը։ Մանբիջ քաղաքը Սիրիայի հյուսիսում ԻՊ-ից հետ վերցվեց 2016-ին, որին հաջորդեցին Ատ Տաբկան ու Ռաքան: Ենթադրվում էր, որ Ռաքայից հետո դեմոկրատական ուժերը գետով ներքև կիջնեն դեպի Ալ Մայադին ու Ալ Բուկամալյու, որտեղ կմիանան իրաքյան կառավարական ուժերին ու կփորձեն վերադարձնել վերահսկողությունը ԻՊ-ի գրաված Էլ Կայմ քաղաքի վրա Իրաքում` Սիրիայի սահմանի մոտ։ Գլխավոր նպատակներից մեկն էր` խանգարել Իրանին Իրաքով ցամաքային միջանցք ստեղծել Թեհրանի ու Դամասկոսի միջև։ Դիլոնը չհաղորդեց` փոխվե՞լ են ծրագրերը։


«Ծրագրեր միշտ կան։ Դուք կռվում եք ոչ թե ծրագրի, այլ թշնամու հետ այնտեղ, որտեղ նա գտնվում է»։ Նրա խոսքով` ամերիկյան բանակին չեն հուզում «առավել մասշտաբային քաղաքական լուծումները», թե կոնկրետ ո՞վ է զինյալների հետ կռվում ու վերահսկում Սիրիան, եթե դա ԻՊ-ը չէ։ «Սա մրցավազք չէ։ Մենք տարածքների գրավումով չենք զբաղված: Մենք այստեղ ենք ԻՊ-ի դեմ կռվելու համար»` ասաց նա: ՈՒրիշները նվազ լավատես են կառավարական զորքերի վերահսկած տարածքների մեծացման հարցում: Նրանք համոզված են, որ իշխանության մնալու Ասադի ունակությունը` վիթխարի անապատում թաքնվող ԻՊ-ի զինյալներին վերախմբավորվելու հնարավորություն կտա։ «Ահա ինչ եք ստանում, երբ գործարք եք կնքում ռուսների հետ,- ասաց Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի աշխատակից Ջենիֆեր Կաֆարելան։- Հիմա մենք տեսնում ենք վարչակարգի ու նրա դաշնակիցների առանցքային ինֆրակառույցները գրավելու փորձը` նավթային ու գազային հանքավայրերը, և ձախողելու Եփրատի երկայնքով հակաԻՊական կոալիցիայի հետագա գործողությունները»: Սիրիայում մնացած ԻՊ-ի մյուս դիրքերը, ամենայն հավանականությամբ, շուտով կհայտնվեն սիրիական կառավարության ձեռքում և Թրամփի վարչակազմը ստիպված կլինի վճռել` կմնա՞ն ԱՄՆ-ի զինվորականները Սիրիայում` պաշտպանելու համար այն տարածքները, որ հիմա սիրիական դեմոկրատական ուժերի վերահսկողության տակ են, որտեղ առաջատար դերում են ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների քրդերը։


Հոկտեմբերի 19-ին ինքնապաշտպանության ջոկատների կին զինյալները Ռաքայի հաղթանակը նշեցին` Աբդուլա Օջալանի վիթխարի նկարը բարձրացնելով կենտրոնական հրապարակում, որտեղ ԻՊ-ի զինյալները իրականացնում էին մահապատիժները: Բանտարկված Օջալանին հավատարմության հրապարակային հայտարարությունը ցույց է տալիս բազում խնդիրներից մեկը, որոնց բախվում է Թրամփի վարչակազմը` մշակելով հետևողական քաղաքականություն այն շրջանի համար, որը սկսվելու է ԻՊ-ի ջախջախումից հետո: Թեպետ սիրիացի քրդերը իրենց շարքերում բազմաթիվ արաբների են ընդունել, նրանք պահպանել են սիրիական դեմոկրատական ուժերի կոալիցիայի հրամանատարության ու գաղափարախոսության վերահսկողությունը։


Թուրքիան, որ կիսում է երկար սահման Սիրիայի հյուսիս-արևելքում ստեղծված քրդական ինքնավար անկլավի հետ, կատաղած է, որ ԱՄՆ-ի զինվորականները աջակցում են սիրիական դեմոկրատական ուժերին, որ իր կարծիքով, Օջալանի ահաբեկչական շարժման կցորդն են։ Հավանական է, որ Թուրքիան ռազմական քայլեր կձեռնարկի` զրկելու սիրիական դեմոկրատական ուժերին Սիրիայի տարածքում իրենց մինի պետությունը ստեղծելու հնարավորությունից։ Սիրիացի շատ արաբների էլ դուր չի գալիս հեռանկարը, որ իրենց կառավարելու են քրդերը։ Ռաքայի բնակիչները մեծամասնությամբ արաբներ են և ինտերնետում հայտնված Օջալանի դիմանկարով վիթխարի պաստառը արաբների բուռն դժգոհությունը հարուցեց։ «Մենք` Ռաքայի բնակիչներս, չգիտենք, թե Սիրիայի դեմոկրատական ուժերի կողմից մեր քաղաքի գրավումը ի՞նչ է` ազատագրու՞մ ԻՊ-ից, թե՞ օկուպացիա,- գրել է Ֆեյսբուքի իր էջում Թարեք Շամը, որ առաջ ապրում էր Ռաքայում, հիմա` Թուրքիայում։- Մեր մեծամասնությունը կարծում է, որ մենք պարզապես մեկ օկուպանտին փոխարինել ենք մյուսով»։


Եթե ԱՄՆ-ը մնա Սիրիայում` պաշտպանելու իր քուրդ դաշնակիցներին, ռիսկի է դիմում ներքաշվելու արաբների ու քրդերի, Թուրքիայի ու քրդերի հետագա կոնֆլիկտներում։ Քրդերի դիրքի խոցելիությունն է պայմանավորում և սիրիական կառավարության հայտարարությունը` վերադարձնել տարածքները, որ կորցրել է 2011-ին սկսված պատերազմում։ Թե ինչ կլինի Ռաքայում, մեծ մասամբ կախված է վերականգնման գործընթացների հաջողությունից: Այժմ Ռաքայում է ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրետ Մակգերկը, նրան ուղեկցում է Սաուդյան Արաբիայի Պարսից ծոցի գործերի նախարար Թամեր ալ Սաբհանը` նրա կառավարությունը, ինչպես հույս ունի Թրամփը, կֆինանսավորի այդ գործընթացը։
Կարեն ԴԵՅՈՒՆԳ , Լիզ ՍԼԱՅԹ, The Washington Post


Հ.Գ. Ոչ միայն Ռաքայում, ի՞նչ կլինի ամբողջ Սիրիայում` ԻՊ-ի զինյալներից երկրի տարածքն ազատելուց հետո, հարցը օրավուր ավելի հիմնավոր է հայտնվում տարածաշրջանի ու միջազգային օրակարգում: Թուրքիան չի ուզում հեռանալ իր գրաված տարածքներից, թեպետ Սիրիան քանիցս հայտարարել է, որ Անկարայի գործողությունները Աստանայի գործընթացի հետ համաձայնեցված չեն։ Ռուսաստանն ամրապնդում է Բաշար Ասադի իշխանությունը և Սիրիայում իր հետագա ներկայությունը, իսկ Ասադն ուզում է Սիրիայի ամբողջ տարածքում վերահաստատվել և պատրաստ է քրդերի հետ բանակցել ինքնավարության հարցում: Կմնա՞ ԱՄՆ-ը հետպատերազմյան Սիրիայում և ի՞նչ առաքելությամբ: Համաձայնության կգա՞ն Սիրիայի դեմոկրատական ուժերն ու Ասադի կառավարական ուժերը: Աստանայի բանակցային գործընթացին զուգահեռ` նոյեմբերին ՄԱԿ-ը մտադիր է վերսկսել Ստաֆան դե Միստուրայի գլխավորած բանակցությունները: Թեհրանն ունի իր շահերը: Սաուդյան Արաբիան` իր: Խաղաղության համար պատերազմը նոր միայն սկսվում է։ Հիմա արդեն խոսելու են ֆինանսները, իսկ բիզնեսը հայրենիք չունի։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2870

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ