Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սերժ Սարգսյանն ընդունել է Վիտոլդ Վաշչիկովսկուն

Սերժ Սարգսյանն ընդունել է Վիտոլդ Վաշչիկովսկուն
21.10.2017 | 10:10

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկուն և նշել, որ ուրախ է նրան հյուրընկալել երկու երկրների և ժողովուրդների համար հոբելյանական տարում, երբ Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի հետ մեկտեղ նշվում է Լեհաստանում հայ համայնքի կազմավորման 650-րդ տարեդարձը։

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ լեհ ժողովրդին և Լեհաստանի իշխանություններին՝ հայ ժողովրդի մի հատվածի և Հայաստանի մշակութային ժառանգության նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար:
Նախագահը բարձր է գնահատել 650-ամյա հոբելյանի կապակցությամբ հայ համայնքին ուղղված Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի ջերմ ուղերձը և երեկ Սենատում նույն առիթով ընդունված բանաձևը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Լեհաստանի հետ հարաբերությունների խորացմանը թե՜ երկկողմ ձևաչափով, թե՜ ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում:


Վիտոլդ Վաշչիկովսկին նախագահին ներկայացրել է Հայաստան իր այցի նպատակն ու հայ գործընկերոջ հետ հանդիպման արդյունքները: Զրուցակիցները հայ-լեհական երկկողմ հարաբերություններից բացի անդրադարձել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, բրյուսելյան առաջիկա գագաթնաժողովին և Հայաստանի ակնկալիքներին: Նախագահը նշել է, որ Հայաստանը կարևորում է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը, ընդգծելով, որ ԵՄ-ի հետ համագործակցության արդյունքում Հայաստանում վերջին տարիներին բավականին բարեփոխումներ են իրականացվել, և ՀՀ-ԵՄ հարաբերությունները զգալի առաջընթաց են գրանցել: Սերժ Սարգսյանը կարևորել է Լեհաստանի դերակատարությունը Արևելյան գործընկերության շրջանակներում ՀՀ-ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին:

Դիտվել է՝ 1101

Մեկնաբանություններ