«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Վիտոլդ Վաշչիկովսկի. ՆԱՏՕ-ին հետաքրքրում է Հարավային Կովկասում մարտահրավերների վերաբերյալ հայկական կողմի կարծիքը

Վիտոլդ Վաշչիկովսկի. ՆԱՏՕ-ին հետաքրքրում է Հարավային Կովկասում մարտահրավերների վերաբերյալ հայկական կողմի կարծիքը
21.10.2017 | 10:33

Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկու երևանյան այցի ընթացքում քննարկված հարցերի թվում են եղել անվտանգության հարցերը: Լեհաստանի ԱԳ նախարարը բանակցությունների արդյունքներով կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց, որ ինքն առաջին անգամ է Երևանում, իսկ Լեհաստանի ԱԳ նախարարի այց Երևան եղել է 7 տարի առաջ, և այցելելու ժամանակը վաղուց հասունացել էր: Վիտոլդ Վաշչիկովսկին հայ գործընկերոջը հրավիրեց այցելել Վարշավա:


«Հույս ունեմ, որ համագործակցությունը բարձր մակարդակով կշարունակվի: Տնտեսական հարաբերությունները զարգացնելու պոտենցիալ կա»,- նշեց լեհ նախարարը՝ հավելելով, որ հետագա բանակցությունների ընթացքում մտադիր է առաջարկել, թե լեհական ինչպիսի ընկերություններ են հայ գործընկերների հետ աշխատելու ցանկություն հայտնել: Սակայն հարաբերությունները չեն հանգում երկկողմանի հարաբերությունների, հիշեցրեց լեհ նախարարը:


«Ես այստեղ եմ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրի ներկայացուցիչ: Այս կապակցությամբ մենք նաև անվտանգության հարցեր ենք քննարկել»,- նշեց Լեհաստանի ԱԳ նախարարը՝ արձանագրելով, որ ներկայումս նախապատրաստվում են Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին: Սրա հետ կապված կողմերը քննարկել են արևելյան գործընկերության ծրագրերի բարելավման հնարավորությունը, որն ընդհանուր շահերից է բխում: Լեհ նախարարը հիշեցրեց, որ այնուհետև կհաջորդի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: «Հիմա դաշինքն աշխատում է 360 աստիճանով, ուսումնասիրում է բոլոր ուղղությոններով մարտահրավերները: Եվ ես այստեղ եմ նաև իմանալու համար Հարավային Կովկասում մարտահրավերների վերաբերյալ հայ քաղաքական գործիչների մտահոգությունների մասին»,- նշեց Լեհաստանի ԱԳ նախարարը:

Դիտվել է՝ 1019

Մեկնաբանություններ