«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Հայաստանը կարող է օգնել թուրքմենա-իրանական պարտքի հարցով և դրա դիմաց գազ ստանալ

Հայաստանը կարող է օգնել թուրքմենա-իրանական պարտքի հարցով և դրա դիմաց գազ ստանալ
21.10.2017 | 10:35

Հայաստանը Թուրքմենստանին և Իրանին առաջարկել է պարտքի կարգավորման եռակողմ սխեմա` հոկտեմբերի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը։ Հայաստանն Իրանին առաջարկում է Թուրքմենստանին ոչ թե փողով վճարել, այլ Հայաստանին դրա փոխարեն գազ քաշել։ Իսկ Հայաստանը Թուրքմենստանի պարտքն իր վրա կվերցնի և ապրանքով կվճարի։ Ինչ ապրանքներով և ինչ գնով, և Իրանը որքան կգնահատի իր գազը, կորոշվի բանակցությունների միջոցով։

Այսինքն՝ վերջին հաշվով Հայաստանը ապրանքի դիմաց գազ կստանա։ 2017-ի հունվարի 1-ից Թուրքմենստանի ԱԳՆ-ն հայտարարել էր Իրանին պարտքի պատճառով սահմանափակ քանակությամբ գազ մատակարարելու մասին։

Դիտվել է՝ 1249

Մեկնաբանություններ