Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հաստատել է Ռաքքայի ազատագրումն ԻՊ-ից

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հաստատել է Ռաքքայի ազատագրումն ԻՊ-ից
21.10.2017 | 10:39

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային ռազմական կոալիցիան, որը պայքարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, թվիթերյան հաղորդագրությամբ հաստատել է սիրիական Ռաքքայի ազատագրումն իսլամիստներից:

«Կոալիցիան շնորհավորում է «Սիրիական դեմոկրատական ուժերի» մեր գործընկերներին Սիրիայի Ռաքքա քաղաքի՝ ԻՊ-ից ազատագրման մասին հայտարարության կապակցությամբ»` ասվում է հաղորդագրության տեքստում: Կոալիցիայից ընդգծել են, որ իսլամիստ գրոհայինների կողմից Մոսուլի և Ռաքքայի կորուստը շրջադարձային կետ է ահաբեկչության դեմ պայքարում:
Ավելի վաղ Ռաքքայի ազատագրման մասին հայտարարել էին սիրիացի քրդերը:

Դիտվել է՝ 1113

Մեկնաբանություններ