ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

ԵՄ-ն կնվազեցնի ֆինանսական օժանդակությունը Թուրքիային

ԵՄ-ն կնվազեցնի ֆինանսական օժանդակությունը Թուրքիային
21.10.2017 | 13:47

Եվրամիության ղեկավարները համաձայնել են նվազեցնել Թուրքիային ֆինանսական օժանդակությունը, քանի որ Անկարան նահանջ է արձանագրել օրենքի գերակայության և մարդու իրավունքների պարտավորություններն իրականացնելու հարցում` հայտարարել են Եվրամիության ղեկավարները:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էր կոչ արել կրճատել Անկարային տրամադրվող ֆինանսական միջոցները՝ Ռեջեփ Էրդողանի բռնապետական կառավարման շուրջ մտահոգությունների պատճառով: «Թուրքիայում օրենքի գերիշխանությունը սխալ ուղղությամբ է շարժվում»,- հայտարարել էր կանցլերը, ժամանելով Բրյուսել՝ ԵՄ գագաթնաժողովին:


ԵՄ համատեղ բյուջեով նախատեսվում է 2018-ին Անկարային շուրջ կես միլիարդ եվրո տրամադրել՝ բարեփոխումների նպատակով: Հիմա, սակայն, հաղորդում է Reuters-ը, եվրոպական երկրները քննարկում են գումարը նվազեցնելու հարցը: «Հյուսիսային որոշ երկրներ, այդ թվում՝ Նիդերլանդները, փաստում են՝ այս աջակցության նպատակն էր օգնել Թուրքիային քաղաքական բարեփոխումներ իրականացնելու և ԵՄ-ին անդամակցելու հարցում, որ այլևս անիմաստ է՝ ընդդիմախոսների ու լրագրողների դեմ Թուրքիայում սկսված ճնշումներից հետո»,- նշում է Reuters-ը: «Ինչո՞ւ մենք պետք է ֆինանսավորենք քաղաքական բարեփոխումներ մի երկրում, որն այսչափ ակնառու հեռացել է ժողովրդավարությունից»,- Reuters-ին ասել է Թուրքիայի հետ հարաբերություններում ներգրավված եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: Կառույցում առայժմ չկա մեկ միասնական դիրքորոշում Թուրքիայի հետ հետագա հարաբերությունների հարցում: Լեհաստանը, Մեծ Բրիտանիան ու Շվեդիան շարունակում են նախկինի նման աջակցել Թուրքիայի անդամակցությանը: Ավստրիան պահանջում է ոչ միայն նվազեցնել Անկարային ֆինանսական օգնությունը, այլև առավել կտրուկ քայլերի դիմել: «Անհրաժեշտ է ընդհանրապես դադարեցնել Թուրքիայի հետ բանակցությունները Եվրամիությանը անդամակցության շուրջ»,- Բրյուսել ժամանելուց առաջ Թվիթերում գրել է Սեբաստիան Կուրցը:

Դիտվել է՝ 1225

Մեկնաբանություններ