Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Թրամփն ընդունեց Գուտերեշին

Թրամփն ընդունեց Գուտերեշին
21.10.2017 | 13:57

«ՄԱԿ-ը մեծ ներուժ ունի, մարդկանց միավորելու ուժ ունի, որը ոչ ոք չունի»,- ասել է Թրամփը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հոկտեմբերի 20-ին Վաշինգտոնում հանդիպման ժամանակ: Գուտերեշը ՄԱԿ-ի բարեփոխումների շուրջ է խոսել և ԱՄՆ-ին՝ հիմնվելով ավանդական արժեքների՝ ազատության, ժողովրդավարության և մարդու իրավունքների վրա, իրական ներգրավվածության կոչ է արել: Թրամփն ու Գուտերեշը քննարկել են նաև Հյուսիսային Կորեայում ստեղծված իրավիճակը, Սիրիայում, Իրաքում և Մյանմարում տեղի ունեցող իրադարձությունները:

Դիտվել է՝ 1169

Մեկնաբանություններ