Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մակրոն. Անկարայի հետ հարկավոր Է շատ կոշտ երկխոսություն

Մակրոն. Անկարայի հետ հարկավոր Է շատ կոշտ երկխոսություն
21.10.2017 | 13:58

Եվրամիությունը հարաբերությունների վերջնական խզման չի ձգտում Թուրքիայի հետ, սակայն տվյալ փուլում Անկարայի հետ «կոշտ և պահանջկոտ երկխոսություն» վարելու անհրաժեշտություն Է տեսնում` հոկտեմբերի 20-ին Բրյուսելում մամուլի ասուլիսում հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ամփոփելով ԵՄ-ի գագաթնաժողովի արդյունքները:

«Մենք շատ հագեցած բանավեճ ունեցանք Թուրքիայի շուրջ: Մենք համաձայնեցինք, որ մեզ հարկավոր Է խուսափել Անկարայի հետ խզումից և միաժամանակ շատ կոշտ ու պահանջկոտ երկխոսություն վարել»,-ասել Է ֆրանսիական պետության ղեկավարը: Նա նաև նշել Է, որ Եվրոպան մտադիր Է վերանայել իր հարաբերությունները թուրքական կողմի հետ՝ հաշվի առնելով այդ երկրի ներքաղաքական իրադրության արմատական փոփոխությունները: «Այսպիսով, մենք պետք Է Եվրամիության և Թուրքիայի հարաբերությունների բովանդակությունը համապատասխանեցնենք Թուրքիայում կատարված փոփոխություններին, որտեղից մտահոգիչ ազդանշաններ են ստացվում»,- հավելել Է Ֆրանսիայի նախագահը:

Դիտվել է՝ 1174

Մեկնաբանություններ