Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սգո երթ և մոմավառություն Ստեփանակերտում՝ ի հիշատակ Լևոն Հայրապետյանի

Սգո երթ և մոմավառություն Ստեփանակերտում՝ ի հիշատակ Լևոն Հայրապետյանի
21.10.2017 | 13:59

Ստեփանակերտում հոկտեմբերի 20-ին, տեղի է ունեցել սգո երթ` ի հիշատակ հայազգի մեծ գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի։ Նրա հովանավորությամբ կառուցած Սիրո պուրակից երթի մասնակիցները պաստառներով ու բարերարի նկարներով շարժվել են մայրաքաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցի, որտեղ էլ նրա հիշատակին կազմակերպվել է մոմավառություն:


Լևոն Հայրապետյանը մահացել է հոկտեմբերի 18-ին 68 տարեկանում: Մոսկվայի հայկական եկեղեցում կատարվել է հոգեհանգստի արարողությունը, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին:
Գործարարը մեծ ավանդ է ունեցել Արցախի զարգացման և բարեկարգման գործում։ Նրա միջոցներով ծրագրեր են իրականացվել Մարտակերտի շրջանի Վանք գյուղում, վերանորոգվել է Գանձասարի վանական համալիրը։


Կյանքի վերջին տարիները Հայրապետյանը դատական հետապնդումների մեջ անցկացրեց։

Դիտվել է՝ 1248

Մեկնաբանություններ