Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Չինական անակնկալներ

Չինական անակնկալներ
22.10.2017 | 09:52

Արժեթղթերի վերահսկողության պետական կոմիտեի նախագահ Լյու Շիյույը հայտարարեց, որ բարձրաստիճան նախկին 6 պաշտոնյաներ ծրագրել են պաշտոնանկել Չինաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Սի Ցզինպինին։ Պաշտոնյաները, ում անունները տվեց Լյու Շիյույը, ձերբակալվել են մասշտաբային հակակոռուպցիոն արշավի շրջանակներում: Նա տվեց Չինաստանի հասարակական անվտանգության նախկին նախարար Չժոու Յունկանի անունը, որ ցմահ ազատազրկվել է 2015-ին: Լյուի անվանած պաշտոնյաներից էր Չունցին արդյունաբերական կենտրոնի կուսկազմակերպության նախկին ղեկավար Բո Սիլայը, որ ցմահ ազատազրկվել է 2013-ին, քաղբյուրոյի նախկին անդամ Սուն Չժենցայը, որ ձերբակալվեց այս տարի և զրկվեց կուսակցական բոլոր պաշտոններից։ Նրանք «անհավանական ժլատ էին և կոռումպացված, ծրագրում էին խլել վերահսկողությունը կուսակցության և պետական իշխանության վրա»` հայտարարեց Լյու Շիյույը` Չինաստանի կոմունիստական կուսակցության 19-րդ համագումարի շրջանակներում անցկացված հանձնաժողովի նիստում։ Լյուն տվեց նաև 2015-ին ձերբակալված Լին Ցզիխուայի, 2015-ին մահացած բանակի գեներալ Սյույա Ցայխոյի ու կաշառակերության մեղադրանքով 2016-ին ցմահ ազատազրկված գեներալ-գնդապետ Գո Բոսյունի անունները։

«Սի Ցզինպինը այդ խնդիրները հաղթահարել է և չեզոքացրել կուսակցության ու երկրի վտանգավոր գաղտնի սպառնալիքը»` հայտարարեց Լյուն։ Սի Ցզինպինի իշխանության գալուց հետո սկսված հակակոռուպցիոն արշավի ընթացքում 3 տարում կոռուպցիայի մեղադրանք է ներկայացվել մեկ միլիոնից ավելի պաշտոնյայի։ Որոշ փորձագետներ ասում էին, որ Սին արշավն օգտագործում է կուսակցության ներսում իշխանությունը համախմբելու համար։ Նա ինքը հերքում էր, որ կուսակցության ներսում ազդեցության համար պայքար կա։ Սակայն Լյույի հայտարարությունը հաստատում է, որ կոմկուսի ներսում կոնֆլիկտ, այնուամենայնիվ, կա։
ВВС


Հ.Գ. Հոկտեմբերի 18-ին Պեկինում աշխատանքները սկսեց կոմունիստական կուսակցության համագումարը, որ հրավիրվում է 5 տարին մեկ։
Համագումարի ավարտից հետո հայտնի կդառնան Չինաստանի կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի մշտական խորհրդի անդամների անունները: Նրանք կղեկավարեն երկիրը։ Համագումարում 3- ժամանոց ելույթ ունեցավ Սի Ցզինպինը` խոսելով կոմունիստական գաղափարախոսության ճշմարտացիության մասին և ասաց, որ օտարերկրյա քաղաքական համակարգերը չէր կիրառի, ու կոմկուսը պետք է դիմակայի այն ամենին, ինչը կարող է խարխլել Չինաստանում իր իշխանությունը։ Դիտորդների կարծիքով` Սի Ցզինպինը ստեղծում է սեփական քաղաքական գաղափարախոսություն` փորձելով ամրապնդել դիրքերը կուսակցության ներսում։
Լյու Շիյույի բացահայտումները հաստատում են այդ տեսակետը, բայց չեն պարզաբանում, թե երբ Սի Ցզինպինը կանգ կառնի: Խոսքը ոչ միայն քաղաքական պաշտոնների, այլև միլիարդների մասին է, մասնավորապես Բո Սիլայը Չինաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն էր ձերբակալությունից առաջ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2894

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ