Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Մինսկում բողոքում են «Զայրացած բելառուսները»

Մինսկում բողոքում են «Զայրացած բելառուսները»
22.10.2017 | 10:03

Մինսկում անցկացվել է «Զայրացած բելառուսների երթը», որն ընդդիմությունը կազմակերպել է առանց իշխանությունների հետ համաձայնեցնելու: Բողոքի ակցիան առաջնորդում է ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախագահի նախկին թեկնածու Նիկոլայ Ստատկևիչը: Երթի մասնակիցները իշխանություններից պահանջում են չեղարկել չաշխատող քաղաքացիներից գանձվող «պորտաբուծության հարկը», ավելացնել աշխատավարձերն ու թոշակները, պայքարել բանակում առկա բռնությունների դեմ:

«Զայրացած բելառուսների» առաջին երթը Մինսկում տեղի է ունեցել փետրվարին, որին մասնակցում էր շուրջ երեք հազար մարդ: Այսօրվա երթին մասնակցում է շուրջ երկու հարյուր հոգի: Բելառուսական լրատվամիջոցները հաղորդում են մարզային ակտիվիստների ձերբակալությունների մասին, որ պատրաստվում էին միանալ Մինսկում անցկացվող բողոքի երթին:

Դիտվել է՝ 904

Մեկնաբանություններ