Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լեհաստանում արգելվեց կումունիզմի քարոզչությունը

Լեհաստանում արգելվեց կումունիզմի քարոզչությունը
22.10.2017 | 10:04

Լեհաստանում հոկտեմբերի 21-ին պաշտոնապես ուժի մեջ մտավ կոմունիզմի և այլ տոտալիտար ռեժիմների քարոզչության արգելքի մասին օրենքը: Օրենքում նշվում է, որ արձաններն ու նմանատիպ այլ կառույցները «չեն կարող հիշատակի տուրք մատուցել կոմունիզմը կամ այլ տոտալիտար կարգ խորհրդանշող անձանց, կազմակերպություններին, իրադարձություններին կամ տարեթվերին»:


Լեհաստանի տարածքում 469 նման կառույց կա, որոնցից շուրջ 250-ը նվիրված են Կարմիր բանակին: Իշխանություններն առաջիկա մեկ տարում պետք է անվանափոխեն փողոցներն ու հրապարակները, ապամոնտաժեն կոմունիզմի ժառանգություն համարվող կառույցները: Ռուսաստանում կարծում են, որ օրենքը վիրավորում է Կարմիր բանակի 600 հազար զինվորների հիշատակը, որ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ զոհվել են Լեհաստանի ազատագրման համար: ՌԴ ԱԳ-ն Լեհաստանում ընդունված օրենքն անվանել է «գիտակցված սադրանք» և հայտարարել, որ Վարշավային համարժեք պատասխան կտրվի:

Դիտվել է՝ 888

Մեկնաբանություններ