Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Տոնառատ տարի 2018-ից առաջ

Տոնառատ տարի 2018-ից առաջ
22.10.2017 | 10:06

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն՝ 2018-ին Հայաստանում կայանալիք երեք խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի ու Երևանի հիմնադրման 2800-ամյակի նախապատրաստական աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով: Միջոցառումների նախապատրաստման և անցկացման աշխատանքները կազմակերպելու նպատակով նախագահի հրամանագրերով ստեղծվել են հանձնաժողովներ, հաստատվել են անհատական կազմերը, և հանձնաժողովներին տրվել են հանձնարարականներ:

Խորհրդակցության սկզբում նախագահն ընդգծել է, որ երեք միջոցառումներն էլ ունեն առանձնահատուկ նշանակություն և պետք է անցնեն անթերի՝ կազմակերպական շատ բարձր մակարդակով: «Ըստ էության, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կլինի Հայաստանի անկախացումից հետո ամենախոշոր միջոցառումը՝ աշխարհի ֆրանկոֆոն երկրների ղեկավարների, բարձրաստիճան բազմաթիվ պատվիրակությունների մասնակցությամբ: Ենթադրվում է, որ 100-ից ավելի պատվիրակություններ և մինչև հինգ տասնյակ պետությունների ղեկավարներ կմասնակցեն գագաթնաժողովին: Սա մեծ միջոցառում է, որի սահուն կազմակերպումը պետք է վկայի մեր պետական մարմինների կայացածության մասին»,- ասել է նախագահը:


Երևանում 2018-ի հոկտեմբերի 11-12-ին կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստման աշխատանքների և դրանց վերաբերյալ նախագահի տված հանձնարարականների կատարման ընթացքի մասին զեկուցել է ԱԳ նախարար, նախագահի հրամանագրով ստեղծված հանձնաժողովի փոխնախագահ Էդվարդ Նալբանդյանը: Օրակարգի հաջորդ հարցի՝ Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքը զեկուցել է պաշտպանության նախարար, հոբելյանական հանձնաժողովի փոխնախագահ Վիգեն Սարգսյանը: Երևանի քաղաքապետ, պետական հաջորդ հանձնաժողովի փոխնախագահ Տարոն Մարգարյանը զեկուցել է Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանական միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին: Հանրապետության նախագահը խորհրդակցության արդյունքում հանձնարարել է երկշաբաթյա ժամկետում ամփոփել շահագրգիռ մարմիններից ստացված առաջարկները և ներկայացնել միջոցառումների մանրամասն ծրագրերը՝ կատարման պատասխանատուներով և ֆինանսական հստակ հաշվարկներով:

Դիտվել է՝ 1496

Մեկնաբանություններ