Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վախճանվել է Լյուդվիգ Խաչատրյանը

Վախճանվել է Լյուդվիգ Խաչատրյանը
22.10.2017 | 10:10

ԱԺՄ կուսակցությունը ցավով տեղեկացնում է Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից, ԱԺՄ կուսակցության հիմնադիրներից Լյուդվիգ Խաչատրյանի անժամանակ մահվան մասին: Լյուդվիգ Խաչատրյանը 1990-1995 թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1990-1993 թթ.` կառավարությանը կից կրոնի կոմիտեի նախագահ, 1998-1999 թթ. «Այժմ» թերթի գլխավոր խմբագիր:


ԱԺՄ կուսակցությունը խորին ցավակցություն է հայտնում սիրելի ընկերոջ ընտանիքին ու հարազատներին, կիսում նրանց վիշտը:
Լյուդվիգ Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին, ժամը 18:30-ին` Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը` հոկտեմբերի 23-ին, ժամը 13:00-ին` նույն վայրից:

Դիտվել է՝ 926

Մեկնաբանություններ