Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Կաթսաներով բողոքի ցույց» Բարսելոնում

«Կաթսաներով բողոքի ցույց» Բարսելոնում
22.10.2017 | 10:12

Բարսելոնի բնակիչները հանպատրաստից «կաթսաներով ցույց» են կազմակերպել Կատալոնիայի նկատմամբ միջոցներ ձեռնարկելու մասին Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հայտարարությունից հետո:


Սահմանադրության 155-րդ հոդվածի (ինքնավարության կարգավիճակից զրկելու մասին) կիրառման հայտարարությունը լսելով, բնակիչները դուրս են եկել իրենց պատշգամբներ և սկսել են փայտով հարվածել կաթսաներին, թավաներին կամ խոհանոցային պարագաներին: Շաբաթներ շարունակ ազգային բողոքի ցույցեր են անցկացվում Կատալոնիայի տարբեր շրջաններում: Մադրիդը կասեցրել է Կատալոնիայի ինքնավար կառավարության լիազորությունները և հայտարարել նոր ընտրությունների կազմակերպման մասին:

Դիտվել է՝ 1266

Մեկնաբանություններ