Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Էրդողան. ԱՄՆ-ը քաղաքակիրթ երկիր չէ

Էրդողան. ԱՄՆ-ը քաղաքակիրթ երկիր չէ
22.10.2017 | 10:13

ԱՄՆ-ը չի կարելի քաղաքակիրթ երկիր անվանել, այդ երկրում լուրջ խնդիրներ կան մարդու իրավունքների հետ կապված` Enter.News-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:

«ԱՄՆ-ում իմ թիկնապահների ձերբակալության հրամանագրի արձակումից հետո ես չեմ կարող այդ երկիրը քաղաքակիրթ անվանել»,- ասել է Էրդողանը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև գործընկերության հայտարարվող սկզբունքները գործնականում չեն գործում:

Դիտվել է՝ 975

Մեկնաբանություններ