Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Չեխիայի խորհրդարանական ընտրություններում առաջատարը եվրասկեպտիկներն են

Չեխիայի խորհրդարանական ընտրություններում առաջատարը եվրասկեպտիկներն են
22.10.2017 | 14:28

Չեխիայում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները: Նախնական արդյունքներով՝ ընտրողների ակտիվությունը կազմել է 60 տոկոս:


Համաձայն նախընտրական հարցումների՝ ամենաշատ քվեները կարող է ստանալ ANO (Այո) աջակենտրոն շարժումը, որը գլխավորում է միլիարդատեր և Չեխիայի ֆինանսների նախկին նախարար Անդրեյ Բաբիշը: Նա էլ կարող է դառնալ վարչապետ՝ չնայած իր հասցեին հնչող կոռուպցիոն և Եվրամիության հիմնադրամները չարաշահելու մեղադրանքներին: Անդրեյ Բաբիշը բազմիցս քննադատել է Եվրամիության միգրացիոն քաղաքականությունը, ընդդիմացել է Չեխիան եվրագոտում ընդգրկելու՝ Բրյուսելի պահանջներին: Դիտորդների կանխատեսումներով՝ խորհրդարան կարող են անցնել ռեկորդային թվով՝ 10 քաղաքական ուժեր, այդ թվում` աջակողմյաններ և ձախ եվրասկեպտիկներ:

Դիտվել է՝ 903

Մեկնաբանություններ