Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մադրիդը Կատալոնիայում ուղղակի կառավարում է մտցնում

Մադրիդը Կատալոնիայում ուղղակի կառավարում է մտցնում
22.10.2017 | 14:29

Մադրիդը Կատալոնիայում ուղղակի կառավարում է մտցնում` հայտարարել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը: Նա ասել է, որ շրջանային կառավարության լիազորություններն ամբողջությամբ անցնում են իր կաբինետին և Կատալոնիայի կառավարությունը պետք է հրաժարական տա, իսկ նոր ընտրությունները պետք է անցկացվեն առաջիկա վեց ամիսներին:

Ավելի վաղ Ռախոյը ինքնավար կազմավորման ճգնաժամի կարգավորման հարցով կաբինետի արտահերթ նիստ է անցկացրել: Նախարարները քննարկել են Կատալոնիայի ինքնակառավարումը սահմանափակող գործողությունները: Այժմ Մադրիդն առաջին անգամ կիրառում է Սահմանադրության այն հոդվածը, որն իրեն թույլ է տալիս շրջանում ուղղակի կառավարում մտցնել:
Կատալոնիայի անկախության կողմնակիցները պատրաստվում են Բարսելոնում զանգվածային բողոքի ակցիա անցկացնել: Հոկտեմբերի 10-ին ինքնավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտարարել էր, թե շրջանն անկախության իրավունք է ստացել հանրաքվեի արդյունքներով, այդուհանդերձ՝ հետաձգել էր լիակատար անկախության պաշտոնական հռչակումը: Իսպանիայի կառավարությունը վերջնաժամկետ էր սահմանել՝ Կատալոնիայի ղեկավարությունից պահանջելով պարզաբանել՝ Բարսելոնն անկախություն հռչակե՞լ է, թե ոչ: Ի պատասխան՝ կատալոնական իշխանությունները կենտրոնական կառավարությանը երկխոսության կոչ են արել:

Դիտվել է՝ 1068

Մեկնաբանություններ