Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Վարդան Տողանյանն այցելել է Արմեն Ջիգարխանյանին

Վարդան Տողանյանն այցելել է Արմեն Ջիգարխանյանին
22.10.2017 | 14:30

Դեսպանն ասել է, որ Արմեն Ջիգարխանյանն ապաքինվում է և մտածում նոր ծրագրերի մասին։ Արդեն մի քանի օր ԶԼՄ-ներում քննարկում են Արմեն Ջիգարխանյանի և նրա երիտասարդ կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայայի ընտանեկան դրաման: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամուսինները մտադիր են բաժանվել:

Դերասանին մեկնաբանությունների համար դիմել են Անդրեյ Մալախովը և Դմիտրի Բորիսովը, ում նա պատմել է, որ երբեմնի սիրելի կնոջը գող է համարում և իսկապես մտադիր է բաժանվել, փոխանցում է news.mirtesen.ru-ն:
«Նա գող է, վատ մարդ է: Չեմ ուզում նրան տեսնել և ճանաչել»,- ասել է դերասանը:
«Человек и закон» հաղորդմանը տված հարցազրույցում Ջիգարխանյանը հերթական անգամ հաստատել է իր խոսքերը: Ըստ ամենայնի, արտիստի համար շատ ծանր է հասկանալը, որ իր ընտանիքը փլուզվում է, այդ պատճառով նա չի կարողացել արցունքները զսպել ընտանեկան դրամայի մասին խոսելիս:


«Անկեղծ և բաց եմ ասում՝ նրան տեսնել չեմ ուզում: Դա տխուր բան է, Աստված տա՝ դուք չհանդիպեք նման պատմությունների: Տեղի ունեցողը ես ավելի ուշ կկարողանամ գիտակցել, հիմա ինձ համար շատ ծանր է: Հնարավոր է՝ կյանքս այսքանով վերջանա»,- եզրափակել է արտիստը:

Դիտվել է՝ 1018

Մեկնաբանություններ