Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Անկարան դրական եզրակացություն է տվել «Թուրքական հոսք» նախագծին

Անկարան դրական եզրակացություն է տվել «Թուրքական հոսք» նախագծին
22.10.2017 | 14:32

Թուրքիան դրական եզրակացություն է տվել «Թուրքական հոսք» նախագծի, հատկապես շինարարության վերջին հատվածի համար` հաղորդել է ՌԴ էներգետիկայի փոխնախարար Անատոլի Յանովսկին:

Ռուսական կողմը Անկարային առաջարկում է նոյեմբերին ստորագրել «Թուրքական հոսքի» ցամաքային տարանցիկ հատվածի շուրջ արձանագրությունը: «Թուրքական հոսքը» գազատարը Սև ծովի հատակով անցնելու է դեպի արևմտյան Թուրքիա: «Գազպրոմը» պատրաստվում է գազատարով վառելիք տեղափոխել հարավարևելյան պետություններ:

Դիտվել է՝ 925

Մեկնաբանություններ