Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կատալոնիան անկախություն կհռչակի հոկտեմբերի 23-ին

Կատալոնիան անկախություն կհռչակի հոկտեմբերի 23-ին
22.10.2017 | 14:35

Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը մտադիր է ինքնավար մարզի անկախությունը հռչակել հոկտեմբերի 23-ին` հաղորդում է El Confidencial-ը:


Դեռևս հայտնի չէ, թե ինչպես է հայտարարվելու որոշման մասին: Հնարավոր է` Կատալոնիայի խորհրդարանի նիստ հրավիրվի` ներկա քաղաքական իրավիճակը վերլուծելու համար: Եթե Կատալոնիան անկախություն հռչակի հոկտեմբերի 23-ին, առաջ կանցնի Իսպանիայի Սենատից, որը հոկտեմբերի 27-ին կքննարկի Կատալոնիայի ինքնավարությունը կասեցնելու հարցը: Այդ դեպքում իսպանական Սենատի քվեարկությունը ոչ մի դեր չի կատարի, քանի որ Կատալոնիան «անկախ պետություն» կդառնա:

Դիտվել է՝ 1112

Մեկնաբանություններ