Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կառլես Պուչդեմոնն Իսպանիայի կառավարության գործողություններն անվանել է հարձակում ժողովրդավարության դեմ

Կառլես Պուչդեմոնն Իսպանիայի կառավարության գործողություններն անվանել է հարձակում ժողովրդավարության դեմ
22.10.2017 | 14:36

Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, որ Կատալոնիայի կարգավիճակի փոփոխությանն ուղղված՝ Իսպանիայի կառավարության գործողություններն անհամատեղելի են օրենքի գերակայության հետ` հայտնում է Reuters-ը:

Պուչդեմոնը Կատալոնիայի խորհրդարանին կոչ է արել նիստ գումարել «ինքնակառավարումը և ժողովրդավարությունը վերացնելու փորձերը» քննարկելու համար: «Նրան, ինչ մենք ունենք, հասել ենք ժողովրդի և ժողովրդավարության օգնությամբ, մենք չենք կարող համաձայնվել այդ հարձակմանը»,- ասել է նա: Իսպանիայի իշխանությունները սկսել են Կատալոնիայում ուղղակի կառավարում սահմանելու գործընթացը` վարչապետ Մարիանո Ռախոյը՝ հայտարարել էր, որ շրջանի կառավարությունը կլուծարվի, խորհրդարանական արտահերթ ընտրություններ կանցկացվեն ոչ ուշ, քան կես տարի անց: Մինչ այդ Կատալոնիան կղեկավարի Մադրիդի նշանակած ներկայացուցիչը:

Դիտվել է՝ 941

Մեկնաբանություններ