Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ԱՄՆ-ի 5 նախկին նախագահներ 31 մլն դոլար են հավաքել փոթորիկներից տուժածների համար

ԱՄՆ-ի 5 նախկին նախագահներ 31 մլն դոլար են հավաքել փոթորիկներից տուժածների համար
22.10.2017 | 14:37

ԱՄՆ-ի 5 նախկին նախագահները գործարկել են դրամահավաք արշավ՝ փոթորիկներից տուժածների համար, որն օգնել է հավաքել 31 մլն դոլար` հայտնել է կազմակերպիչների շտաբի մամլո ծառայությունը։ Նախաձեռնությունը սեպտեմբերին սկսել էին բոլոր նախկին նախագահները՝ Ջիմմի Քարթերը, Ջորջ Բուշ-ավագը, Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ-կրտսերը և Բարաք Օբաման։


Նրանք նվիրատվություններ են ստացվել 80 հազար մարդուց։ Ակցիայի կազմակերպիչներից մեկի՝ Դևիդ Ջոնսի խոսքով՝ «Հարվի», «Իրմա» և «Մարիա» փոթորիկների հասցրած վնասը գերազանցում է 300 մլրդ դոլարը։

Դիտվել է՝ 963

Մեկնաբանություններ