Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Թրամփը Քենեդու սպանության փաստաթղթերը կհրապարակի, եթե…

Թրամփը Քենեդու սպանության փաստաթղթերը կհրապարակի, եթե…
22.10.2017 | 14:39

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է պայմանը, որի դեպքում կթույլատրի ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու սպանության գաղտնի փաստաթղթերի հրապարակումը:

«Լրացուցիչ տեղեկություն ստանալու դեպքում ես որպես ԱՄՆ-ի նախագահ կթույլատրեմ Քենեդու սպանության հետ կապված արխիվների հրապարակումը»,- գրել է Թրամփը Twitter-ում: Ավելի վաղ Politico պարբերականը հայտնել էր, որ Քենեդու սպանության հետ կապված գաղտնի փաստաթղթերը չեն կարող հրապարակվել ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի արգելքի պատճառով:

Դիտվել է՝ 916

Մեկնաբանություններ