Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ռուսաստանում արգելել են Ադրբեջանում նկարահանված Հայաստանի մասին ֆիլմը

 Ռուսաստանում արգելել են Ադրբեջանում նկարահանված Հայաստանի մասին ֆիլմը
22.10.2017 | 14:41

Ադրբեջանում նկարահանված «Հայկական ֆաշիզմ» ֆիլմը ներառվել է ռուսական Ծայրահեղական նյութերի դաշնային ցանկում` հայտնում է ՌԴ արդարադատության նախարարության մամլո ծառայությունը: Ռուսական դատարանի որոշմամբ՝ ֆիլմի հասանելիությունը ՌԴ տարածքում արգելված է:

««Հայկական ֆաշիզմ» ֆիլմը, որը սկսվում է «Ադրբեջանը Կովկաս հայերի վերաբնակեցման պահից» խոսքերով և վերջանում է «…Ադրբեջանին որպես ագրեսիայի զոհ» խոսքերով՝ 1 ժամ 5 րոպե 59 վայրկյան տևողությամբ, ծայրահեղական նյութ է ճանաչվել»,- ասվում է ՌԴ արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 963

Մեկնաբանություններ