Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Օգտագործելով տարբեր «ռանգի» ֆյուրերիկներին

Օգտագործելով տարբեր «ռանգի» ֆյուրերիկներին
24.10.2017 | 09:44

Լծված տերերի շառաչուն կառքին,
Հռնդում եք դուք այստեղ վայրահաչ,
Ժանգոտած սրեր ձեռքներիդ պահած,
Անկում եք կարդում իմ նոր աշխարհին:
Ե. ՉԱՐԵՆՑ

Փոխվել են ժամանակները և գործունեության ձևերը. արևմուտքցի դիվանագետ-գործիչներն այսօր Հայաստանում քաղաքական դասընթացներ են կազմակերպում, իրենց հլու-խոնարհ ունկնդիրներին տնային առաջադրանքներ տալիս, ժամանակացույց սահմանում: Սրանք գործում են առանց որևէ արգելքի, ազատ ու անկախ: Ինչու՞… Որովհետև ՀՀ քաղաքական (ընդդիմադիր) դաշտը մնացել է ավտոտնակների վրա թռվռացող, կասկածելի ծագմամբ տարբեր կազմակերպություններ ներկայացնող գրանտակերներին, որոնք Քաջ Նազարի բախտով իրենց բաժին ընկած տարածքը (քաղաքական դաշտը) փորձում են վերածել խոպանի, որ իրենց տերերի ուզածով վարեն ու ցանեն: Հենց քաղաքական այս անորոշ խառնափնթորն էլ Հայաստանում բույն դրած արևմտյան դիվանագիտական կառույցներին հնարավորություն է ընձեռում իրականացնելու սեփական ծրագրերը, որոնց գերագույն նպատակն է, տարբեր «ռանգի» ֆյուրերիկներին օգտագործելով, Հայաստանում գունավոր հեղափոխություն իրականացնել ու «պոկել» ԵԱՏՄ-ից, առաջին հերթին` Ռուսաստանի Դաշնությունից:


Որպես ազատ ու անկախ երկրի` Հայաստանի քաղաքացի, խոր ցավ եմ ապրում, երբ որևէ երկրի դիվանագետ վերամբարձ տոնով, ինչպես, օրինակ, ԱՄՆ դեսպան միստր Ռիչարդ Միլսը, կամ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին այս կամ այն լսարանում հանձնարարականներ են տալիս գրանտակեր ընդդիմադիր «կտրիճներին»: Սրանք էլ, միմյանց հրմշտելով, հանց հմայված նապաստակ աչքերը հառում են «վարժապետներին» ու անտեսանելի մրցույթում փորձում իրենց անմնացորդ նվիրվածությունը ցուցանել արևմուտքցի տերերին, վստահեցնել, որ «իջեցված» հանձնարարականները ժամանակին ու անթերի պիտի կատարեն:
Շա՜տ ցավալի է, բայց ունենք այն, ինչ ունենք: Տխուր է… Այդպիսին են մեր ընդդիմադիր կոչվող քաղաքական ներքին շպիոնիկները: Նրանք չունեն հպարտություն, աչքեր ունեն, բայց չեն տեսնում, որովհետև կուրացել են «կանաչի» փայլից: Այլապես գոնե կքննադատեին, ինչ-որ բան կասեին, երբ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին «Կոնգրես» հյուրանոցի սրահում, արևմտյան քաղաքակիրթ «վարժապետներին» բնորոշ մեծամտությամբ, հավաքված գրանտակերներին ցուցանում էր իր ծրագիր-հանձնարարականը: Դրանից մեջբերեմ մի հատված. «Այսօրվանից սկսեք ձեր ներքին նախապատրաստությունները, որովհետև Վրաստանի, ՈՒկրաինայի և Մոլդովայի փորձը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր երկիր բազմաթիվ օրենսդրական, վարչարարական փոփոխություններ պետք է կատարի` անհրաժեշտ պահանջներին համապատասխանեցնելու համար: Այնպես որ, ժամանակ մի կորցրեք և կատարեք ձեր տնային աշխատանքը, ու ես հուսով եմ, որ այդ պահը կգա»:
Եվ ի՞նչ: Ընդամենը այն, որ գրանտակեր տղերքը «Փարվանա» պոեմի «կտրիճների» պես, նոր գրանտաքանակի սպասումներից արբած, նետվեցին «իջեցված առաջադրանքները» կատարելու: Յուրաքանչյուր հայաստանցի, որի երակներում հայի արյուն է հոսում, ընդվզում է` ովքե՞ր են սրանք, որ Իրաքն ու Իրանը միմյանցից չեն զատում, որ Ավստրիան շփոթում են Ավստրալիայի հետ, արևմտյան իրենց ապրելաձևն են պարտադրում մեզ: Եվ ի՞նչ իրավունքով: Իսկ որտե՞ղ են մեր պետական այրերը, ինչու՞ չեն «հասկացնում» օտարերկրյա այդ դիվանագետներին, որ ճանաչեն իրենց տեղը և չփորձեն իրենց «կանաչի» գույնից հմայվածների միջոցով հայ հասարակությանը շեղել իր զարգացման ուղուց:


Հայաստանում գործում են շուրջ հինգ հազար պետականորեն արտոնագրված հասարակական կազմակերպություններ, որոնց 70 %-ը (չեմ խորշի ասելուց) արևմտյան գործակալների համար աշխատանք իրականացնող կառույցներ են: «Սորոսի» հիմնադրամի հիմնական կորիզը 60 կազմակերպություն է, որոնց միավորել է 2003 թ. ստեղծված «Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությունը»: Նրանք ակտիվ գործունեություն են ծավալում տեղեկատվական ոլորտում, իրականացնում են ԼԳԲՏ անձանց ապրելակերպի քարոզը, այլասերվածությունը փորձում են ներկայացնել որպես հայ ժողովրդի կողմից ընդունելի իրողություն: Այն իրավաբանորեն հաստատելու նպատակով ԱԺ են ներկայացնում օրենքների նախագծեր` այլասերված անձանց իրավունքների ամրապնդման, ընտանեկան բռնության կանխարգելման, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին և այլ թեմաներով: Այդ աշխատանքները լուսաբանվում են «Սորոսի» հիմնադրամի կողմից: Այսպես, «Կանանց ռեսուրսային կենտրոնը» ֆինանսավորվել է 183,8 հազար դոլարով, «Կանանց աջակցության կենտրոնը» ստացել է 50 հազար դոլար, «Նոր սերունդ» ՀԿ-ն` 275,8 հազար դոլար, «Փինկ Արմենիա» ՀԿ-ն` 23600 դոլար և այլն, և այլն:


Հաջորդ ուղղությունը Հայաստանում հակառուսականություն պրոպագանդելն է, ժողովրդական զանգվածներին ԵԱՏՄ-ի դեմ տրամադրելն ու ոտքի հանելը, երկրում անկայունության օջախներ ստեղծելը: Նպատակը մեկն է` հարվածել երկրի անվտանգությանը: Այդ աշխատանքներին լծված կազմակերպությունները ևս սնվում են «Սորոսի» հիմնադրամից, որից սնուցվող որոշ կազմակերպություններ, ի դեպ, «ռազմական վերլուծություններ» են անում: Նպատակը մեկն է` խեղաթյուրել իրականությունը. ՀԱՊԿ-ը ներկայացնել որպես ձևական մարմին, Ռուսաստանը ոչ բարեկամ Հայաստանին, իսկ հաճախ էլ թշնամի, իսկ ԵԱՏՄ-ն էլ որպես ապագա չունեցող տնտեսական մարմին: Սրանց նպատակն է սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների և ռազմավարական համագործակցության մեջ:


Հայ-ռուսական բարեկամությունը «տեղական արտադրության» գրանտակեր-ֆյուրերիկների, ռուս պետական չինովնիկ, ադրբեջանամետ Դմիտրի Ռոգոզինի կամ Ալեքսանդր Պրոխանովի հորինածը չէ: Այդ բարեկամությունը դարերի (ավելի քան 200 տարի) ընթացքում բազմաթիվ փորձություններ է հաղթահարել, հղկվել է, բյուրեղացել, անխախտ է ու հարատև: Այդ բարեկամությունը ամփոփված է մեր ազգի գեներում և ինքնապահպանման բնազդի գիտակցմամբ, անցյալից եկող երթի ճշտության ու դարեր գնացող առաջընթացի հիմքում: Ռուսաստանի Դաշնությունը հողագնդի համար այլընտրանք չունեցող անհրաժեշտություն է:
Ամաչում եմ ձեր փոխարեն, քաղաքական ընդդիմադիր հորջորջվող, շրջմոլիկ, ազգային ցեցեր, չնչին եք ինչպես Արարատին նետած քարը: Ապրեք այնպես, որ մայր հողը երբեք չզգա ձեր ավելորդ ծանրությունն ու մանրությունը:


Գեղամ ԳԱԼՍՏՅԱՆ
Հայ կոմունիստ

Դիտվել է՝ 7024

Մեկնաբանություններ