«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Կարեն Կարապետյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը

Կարեն Կարապետյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը
24.10.2017 | 20:21

Այսօր ստորագրվել են փաստաթղթեր, որոնք հետագայում կնպաստեն մեր համագործակցության ամրապնդմանը` ամփոփելով ՌԴ վարչապետի հետ հանդիպման արդյունքները՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նա ընդգծեց, որ ՌԴ վարչապետի հետ հանդիպումը շատ կառուցողական էր. «Հույս ունեմ, որ մոտ ապագայում կյանքի կկոչվեն այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները»։ ՌԴ վարչապետը ասաց, որ ՌԴ-ն շարունակում է մնալ ՀՀ գլխավոր տնտեսական գործընկերը։ «Մենք ամրագրեցինք, որ 2016-2017 թթ.առևտրաշրջանառությունն աճել է։ Բոլոր ուղղություններով մեր երկկողմանի համագործակցությունը լավ է աշխատում»,- նկատեց Դմիտրի Մեդվեդևը։

Հարցին, թե ի՞նչ ծրագրեր կան գյուղատնտեսության ոլորտում և ներդրումների ի՞նչ հնարավորություններ կան, ՌԴ վարչապետը ասաց, որ ՌԴ-ում ՀՀ գյուղատնտեսական ապրանքները բավականին մեծ պահանջարկ ունեն և ոլորտում համագործակցության լայն հեռանկարներ կան։ «Մենք դեռ պահպանում ենք երրորդ երկրներից գյուղմթերքի ներմուծումների նկատմամբ սահմանափակումներ, որ կարողանանք ԵԱՏՄ մեր գործընկերների՝ հատկապես ՀՀ-ի հետ հարաբերություններ զարգացնել»,- նշեց Մեդվեդևը։
Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ստեղծվելիք ազատ տնտեսական տարածքը օգտակար կարող է լինել ռուսական կապիտալի և բիզնեսի համար, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ ՌԴ վարչապետն ընդգծեց, որ Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի Իրանի հետ, և եթե հրավիրեն այնտեղ ռուսական բիզնեսի ներկայացուցիչներին, իրենք կդիտարկեն այդ հարցը և կորոշեն, թե ինչ ձևաչափով կարող են համագործակցել։

Տեսանյութ

Երևանում Մեդվեդևի հետ հանդիպումից հետո վարչապետ Կարապետյանը հանրության առջև հանդես եկավ ռուսերենով (տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի)
Դիտվել է՝ 861

Մեկնաբանություններ