Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայաստանի և Ռուսաստանի նախարարները համաձայնագիր են ստորագրել ավտոփոխադրումների և էժան ռոումինգի մասին

Հայաստանի և Ռուսաստանի նախարարները համաձայնագիր են ստորագրել ավտոփոխադրումների և էժան ռոումինգի մասին
25.10.2017 | 11:28

Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների անդամները մի շարք համաձայնագրեր են ստորագրել: Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ին ՀՀ կառավարությունում 2 երկրների վարչապետներ Կարեն Կարապետյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպման շրջանակում:


Ստորագրվել են Ավտոմոբիլային միջազգային հաղորդակցության մասին համաձայնագիրը, Էլեկտրակապի միջազգային ռոումինգային ծառայության սակագների կրճատման փոխըմբռնման հուշագիրը, Արտադրական անվտանգության կանոնակարգման համագործակցության մասին համաձայնագիրը, ինչպես նաև Հայաստանի Գեղարքունիքի մարզի և Ռուսաստանի Սարատովի մարզի միջև մտադրությունների արձանագրությունը:

Դիտվել է՝ 1082

Մեկնաբանություններ